Պյութագորասի թեորեմի ապացույցը գործնականում

Պյութագորասի թեորեմ՝

Ըստ Պյութագորասի՝ուղղանկյան եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին։Պյութագորասի թեորեմը կարելի է ներկայացնել նաև հավասարման տեսքով՝

a^2 + b^2 = c^2

Այս հավասարման մեջ a-ն և b-ն էջերն են ,իսկ c-ն ներքնաձիգը։

Պյութագորասի թեորեմի ապացուցում՝

Պյութագորասի թեորեմն ապացուցելու համար կան շատ եղանակներ,դրանցից մեկն է վերադասավորումների եղանակը։

Այս նկարում՝վերևի երկու քառակուսիները,որոնք կառուցված են ուղղանկյուն եռանկյան էջերի վրա,բաժանված են մասերի։Այդ բաժանված մասերը վերադասավորելով ստանում ենք ներքնաձիգի վրա կառուցված քառակուսին։Ճիշտ նաև հակառակը՝ներքևի մեծ քառակուսու մասերը կարելի է տեղավորել վերևի երկու քառակուսիների մեջ։

Մեր նախագիծը՝

Մակետը իրենից ներկայացնում էր այն,որ մենք A և B քառակուսիներում պետք է լցնեինք ջուր և այդ երկու քառակուսիներում եղած ջրի քանակը պետք է ամբողջովին լցներ C քառակուսին։Առաջին հայացքից շատ պարզ է,բայց պատրաստելու ընթացքում առաջ եկան շատ խդիրներ։Օրինակ՝ առաջին խնդիրը այն էր,որ ջուրը շատ դանդաղ էր լցվում C քառակուսու մեջ։Պատճառը ջրի բարձր խտությունն էր։Քիմիկները առաջարկեցին ջրի հետ խառնել գլիցին,որը կիջեցներ ջրի խտություն։Իհարկե տեսանք արդյունք,բայց միևնույն է ջուրը դանդաղ էր լցվում։Այդ իսկ պատճառով որոշեցինք ջուրը փոխարինել բժշկական սպիրտով և այսպիսով լուծեցինք մեր խնդիրը։Բայց պետք է հաշվի առնել մեկ կարևոր փաստ,որ ճիշտ արդյունք տեսնելու համար,պետք է մակետը պահել նույն ջերմաստիճանի տակ,ինչ պատրաստել ենք այն,քանի որ ջերմաստիճանի փոփոխության հետևանքով նյութը կընդարձակվի և մենք կունենանք սխալ արդյունք։

Ահա մեր պատրաստած մակետը՝

Բայց մեր խնդիրները այստեղ չվերջացան։Մի քաի օր հետո նկատեցինք,որ քառակուսիներում եղած սպիրտը ցնդել էր, և այդպիսով մեր պատրաստած մակետը ճշգրիտ չէր։Ահա մեր պատրաստած մակետը մի քանի օր անց՝

Մեր խնդիրը լուծելու համար՝խորհրդակցեցինք ֆիզիկների հետ և նրանք մեզ առաջարկեցին սպիրտի փոխարեն օգտագործել անտիֆիզ։Իսկ արդեն մեր մակետի ճշգրտությունը ստուգելու համար պետք է սպասել մի քանի օր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *