Համընդհանուր ներառում

I-րդ խումբ՝  Համընդհանուր ներառում. վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան ,
էլ. փոստի հասցեն՝ l.aleqsanyan@mskh.am (Ավագ դպրոց, Վարդան Կարապետյանի կաբինետ)

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Հանդիպման ժամանակացույց սեպտեմբերի 19-23
Երկուշաբթի-ուրբաթ
15:00-17:00

Համընդհանուր ներառում

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

  • ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին
  • Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին
  • «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
  • ՀՀ-ում ներառական կրթության իրականացման  գնահատում,  2013 թվականԱշխատանք

    .Ծանոթացա Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին: Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝ «յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»։
    Կրթահամալիրում ուսուցման ներառականության համար ստեղծվում-զարգանում է համապատասխան բաց, ներառող, զարգացնող ֆիզիկական միջավայրը։
  • Կարդացի նշված երեք հոդվածներն էլ: Ուզում եմ ընդհանրական ներկայացնել ասելիքս: Հաճախ, երբ ասում ենք ներառում, հասկանում ենք հատուկ կարիքով սովորողի ներառումը, բայց ներառման կարիք ունի յուրաքանչյուր ոք՝ մեծ, թե փոքր, ցանկացած սոցիալական միջավայրերում: Սույն հոդվածներում կա անդրադարձ լայն իմաստով ներառման խնդիրներին, որոնք ի հայտ են եկել գործող մանկավարժների դասավանդման ընթացքում: Չնայած հոդվածներն իրարից տարբերվում են, սակայն գլխավոր իմաստով երեքն էլ ուղղված են սովորողի ներառման խնդիրներին: Սովորողի ներառումը, որպես գերխնդիր, հիմնված է հեղինակային ծրագրի իրականացման հիմքում: Եվ քանի որ միշտ էլ ի հայտ են գալիս սովորողների ներառմանը խոչընդող հանգամանքներ, ուստի սույն հոդվածները արժեքավոր և ուղղորդող են, քանի որ հեղինակները կիսվում են իրենց փորձով:
  • Կրթական հատուկ կարիքով սովորողի համար կազմվում է անձնական գործի փաթեթ.
    • ՏԻՄ–ի կողմից տրված վկայագիր.
    • ՏՄԱԿ–ի կողմից տրված եզրակացություն.
    • բժշկական փաստաթղթեր.
    • անհատական ուսումնական պլան (ԱՈւՊ), որը լրացվում է դպրոցի առարկայական ուսուցիչների կողմից՝ դպրոցի ներառականության, ՏՄԱԿ–ի մասնագետների աջակցությամբ.
    • մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլան (ՄԱԾԱՊ). լրացնում են կրթահամալիրի ներառականության և ՏՄԱԿ–ի մասնագետները։

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Աշխատանք:

Ծանոթացա երեխաների կրթական կարիքների բազմազանությանը և առանձնահատկություններին: Խմբում քննարկեցինք սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները, առանձին դեպքերը:
Այս 11 աշխատանքային տարիների ընթացքում  աշխատել եմ տարբեր խնդիրներով երեխաների հետ։ համագործակցել եմ երեխային կցված հոգեբանի հետ ,անհրաժեշտության դեպքում՝ ծնողի ։ ՈՒնեցել եմ շնորհաշատ սովորող ,ում մոտ կար աուտիզմի ախտանիշ և միաժամանակ մաթեմատիկական անբացատրելի վերլուծություն ։Նա կարողանում էր բարդ մաթեմատիկական հաշվարկներ կատարել բանավոր տարբերակով ։

 

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)

Դպրոցական մակարդակի գնահատման թերթիկարդյունքների գրանցման թերթիկ

Աշխատանք 

1. Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով գնահատվել եւ ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տեւողությունը, ծավալը եւ տրամադրման գրաֆիկը մշակում է հաստատության աջակցության խումբը, հաստատվում է տնօրենի կողմից:
3. Ծառայությունների տրամադրման արդյունավետության եւ որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության եւ մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:
4. Աջակցության խումբը դասաժամերի ընթացքում անցկացնում է դիտարկումներ (առնվազն 3 դասաժամ մեկ օրվա ընթացքում), կատարում է ուսումնական նյութերի հարմարեցումներ, մշակում է հաջորդ օրվա դասի պլանների վերաբերյալ առաջարկություններ՝ կապված մանկավարժական մեթոդների եւ առաջադրանքների հետ, իրականացնում է սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցության ծառայությունների տրամադրման այլ աշխատանքներ:
5. Աջակցող ծառայությունները սովորողին տրամադրվում են դասերից հետո՝ ըստ որոշված ծավալի եւ տեւողության, սակայն օրական 1,5 ժամից ոչ ավելի:

Ծանոթանալով դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

 

1.Ըմբռնել հրահանգները և հետևել դրանց                      2 Հարմարվելու կարողություն

3. Փոխհարաբերությունները հասակակիցների հետ    4 Ինքնասպասարկում

5 Խոշոր մոտորիկա՝ տեղաշարժում                     6.Մանր մոտորիկա՝ դաստակի և ձեռքերի գործածում

7 Ուշադրություն               8 Հիշողություն                  9 Հաղորդակցում

10 Գրելու կարողություն    11Խոսելու կարողություն    12 Մեքենայով փոխադրվել

13Վարքի կառավարում   14 Կողմնորոշում         15 Ապահովության դատողություն

 

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Համատեղ դասավանդման մոդելներն են՝

  • Աջակցող դասավանդում
  • Զուգահեռ դասավանդում
  • Թիմային դասավանդում
  • Այլընտրանքային դասավանդում
  • Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով դասավանդում․
    Համատեղ դասավանդման վերջնական նպատակը հանրակրթական դպրոցում իրենց տարեկիցների հետ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների առավել արդյունավետ ներառումն է: Նպատակը որքան էլ հիմնավոր է, բարդ է կիրառելը:

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

ԱՈւՊ-ը փաստաթուղթ է, որը  ուսուցիչների, դաստիարակների , երեխաների հետ աշխատող մասնագետների և ծնողների համար ուղեցույց է: Այն օգնում է արդյունավետ կազմակերպել ուսուցման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների անհատական աշխատանքը: Սովորողի ԱՈւՊ-ը կազմվում է ըստ դիտարկման և գնահատման արդյունքների: Յուրաքանչյուր սովորողի համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կազմվում է ԱՈՒՊ: ԱՈՒՊ-ը կազմվում է ներառական կրթությանն աջակցող մասնագետների  կողմից ՝ ուսուցիչների և ծնողի մասնակցությամբ:
Այն թույլ է տալիս դասավանդող-ծնող-հոգեբան կապով ամուր համագործակցություն կառուցել՝ հստակեցնելով առկա խնդիրները: Ուղենշվում են սովորողի հետ հիմնական աշխատանքները, դրանց ձևերն ու հիմնական բովանդակությունը: Սովորողի նախասիրությունների ու լրացուցիչ կրթության աշխատանքների արձանագրումը կարևոր գործոն է անհատականացված ուսուցման հասնելու հարցում:

Մեր կրթահամալիրում կարևորվում է՝ սովորողների ներգրավումը արշավներում: Այն օգնում է սոցիալականացմանը:

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր
    ԱշխատանքԿարդացի Յուրա Գանջալյանի նշված հոդվածը՝
    Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Առանձնացրի հետևյալ կետերը՝

    Ճիշտ օգտագործելով մեր կրթահամալիրի այլընտրանքային հեղինակային մանկավարժության ընձեռած հնարավորությունները և ստեղծված ուսումնական միջավայրը, ուսումնական հատուկ կարիքով տասնյակ երեխաներ կբարելավեն իրենց ուսումնական և սոցիալական կյանքը:

  • Ուսումնական հատուկ կարիքով երեխաների ընդհանրությունները.
    • Նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն
    • ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ
    • սովորելու դժվարություններ ունեցող երեխաները դժվար են ընկալում վերացական տերմինները և հասկացությունները: Որքան հնարավոր է առարկայական դարձրեք այն, ինչը նրանք սովորում են. տվեք նրանց իրեր, որոնց կարելի է շոշափել, լսել, որոնցից հնարավոր է հոտ քաշել և այլն:
    • ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն
    • դյուրագրգիռ են
    • եթե անհրաժեշտ է, կրկնեք առաջադրանք կատարելու ձեր ցուցումները գրավոր և բանավոր կերպով: Նման երեխաների համար նյութն ընկալելի է լինում, երբ որքան հնարավոր է շատ զգայարաններ են մասնակցում այդ գործում:
    • նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա:
    • անմիջական են արտահայտվելիս, հաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը
    • հեշտությամբ են շփոթվում
    • պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում
    • դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ
    • դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները և այն ցուցումները, որոնք տևական ժամանակ առաջ են ասվել
    • մեծ և փոքր մկանային խմբերի համակարգման (կոորդինացիայի) խնդիրներ ունեն
    • ձեռագիրը վատն է
    • վատն է ժամանակի զգացողությունը

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

Կարծիք դասընթացի մասին

Դասընթացը օգտակար էր, հնարավորություն ունեցանք ծանոթանալ համընդհանուր ներառության սկզբունքներին, ստանալ հարցերի պատասխաններ։

Համընդհանուր ներառում դասընթացը համարում եմ լիարժեք կայացած: Շնորհակալություն դասընթացի ղեկավար Լուսինե Ալեքսանյանին նյութը շատ մատչելի և հետաքրքիր մատուցելու համար:

Վերապատրաստման մոդուլը՝ այստեղ: