Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

29.08.2022-02.09.202

վերապատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան

Հերթական ատեստավորման համար ուսուցչի վերապատրաստման մոդուլ

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն բաղադրիչ, 10 ժամ,  1 կրեդիտ։

Դասընթացի ծրագիր

Դասացուցակ

խորհրդատվության ժամեր
երկ., երեք., չոր. հինգ, ժամը՝ 15:00-15:30
ուրբաթ-15:00-16:00

Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական, օգոստոսի 29.

 

Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

բազմահամակազմ
կոմպետենցիաներ

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

Կարդացի նշված համարի հոդվածները՝ 3, 4, 5: «Ուսուցիչ» բառը հանդիպել է
Հոդված 3 ,10,11,19 ,25,26,30,38 -ում հանդիպել եմ ուսուցիչ բառը

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։Վերհիշենք ՀՀ օրենքի երրորդ կետի, 12, 13-րդ կետերը.
    10․12) մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից.
    ըստ սահմանման մանկավարժական աշխատաողը պարատդիր չէ, որ լինի ուսուցիչ:

12) մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից.

13) ուսուցիչ` ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։
    Այո, քանի որ 13-րդ կետի համաձայն, ուսուցիչը նաև մանկավարժական աշխատող է, կետում նշվում է:
  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։Տնօրենը, փոխտնօրենը վարչական աշխատողներ են (վարչական, վարիչ բառից է եկել, վարել, ղեկավարել):
  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։Այո, այդ վարչական աշխատողին կարելի է համարել ուսուցիչ, քանի որ ՀՀ օրենքում չի նշվում, որ ուսուցիչ լինելու համար դասաժամի ուսումնական ծանրաբեռնվածության որոշակի քանակ, կամ դասաժամի սահմանափակում: Մեկ դասաժամի դեպքում էլ կհամարվի ուսուցիչ:
  • Այո, այդ վարչական աշխատողին կարելի է համարել ուսուցիչ, քանի որ ՀՀ օրենքում չի նշվում, որ ուսուցիչ լինելու համար դասաժամի ուսումնական ծանրաբեռնվածության որոշակի քանակ, կամ դասաժամի սահմանափակում: Մեկ դասաժամի դեպքում էլ կհամարվի ուսուցիչ:

 


Երկրորդ  պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական, օգոստոսի 30.

 

Հանրակրթության մասին ՀՀ օրենքով որոշված՝ ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցները։

Առաջադրանք

  1. Տեքստային որևէ խմբագրիչում մուտքագրում է ուսումնական հաստատությունում կրթական գործի մասնակիցների ցանկը՝ ըստ իր իմացածի։
    1.Մանկավարժ  , 2. սովորող , 3 . վարչական աշխատող
  2. Կարդում է օրենքի 19-րդ հոդվածը, համեմատում օրենքում բերված ցանկը իր գրածի հետ՝ նշելով տարբերությունները։ Փորձում է մեկնաբանել, թե տարբերությունները որտեղի՞ց են առաջացել։1.սովորող
    2.սովորողի ծնող
    3.ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ
    4.վարչական այլ աշխատողներ
    5. Խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:
    ​5-րդ կետը կարդացի, բայց չիմացա  խոսքը ,որ գործառույթի մասին է ։Սովորողի ծնողը   իմ կարծիքով կրթական գործի մասնակից չէ :

                                        hարցարան՝ ինքնաստուգման համար։

  • ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները

Գրասենյակի ղեկավար, կազմակերպիչներ, տնօրեն, փոխտնօրեն

ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»

  • Ուսուցչի օգնական,
  • մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից.
  • Հատուկ մանկավարժ
  • օրենքի 19-րդ հոդված 5-րդ կետի վերջում կա «և այլ անձինք»․ այդպիսի մի քանի անձ թվարկեք։
  • Ծնողներ
  • Անհատ կազմակերպություններ
  • Մասնագետներ կրթական ոլորտում
  • խոհարար, դպրոցի բժիշկ, այգեպան ,․․․

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Սովորողը իրավունք ունի

  1. Սովորելու ՀՀ սահմանված պարտադիր կրթության մասին օրենքով
  2. Ստանալու 12 ամյա պարտադիր կրթություն
  3. Եթե ունի ներառական կրթության կարիք, ապա հավասար իրավունքներ ունի սովորելու յուրաքանչյուր կրթական հաստատությունում, որն ընտրել են իր օրինական ներկայացուցիչները։
  4. Լինել ֆիզիկապես անձեռնմխելի <ուսուցչական, աշակերտական բռնություն>
  5. Ստանալ գիտելիք յուրաքանչյուր իրեն հետաքրքրող բնագավառից

Պարտավոր է․

  1. Մասնակցել, չբացակայել ուսումնական պարապմունքներից
  2. Ներկայանալ պարապմուքններին ըստ դպրոցական ժամանակացույցի
  3. Ունենալ կրթական միջավայրում սահմանված, սովորողին առաջադրվող տեսք
  4. Կատարել դպրոցում, ուսումնական հաստատությունում սահմանված կարգով առարկայական առաջադրանքները, ունենալ բավարար գնահատականներ փոխադրվելու համար։
  5. Մասնակցել ֆիզիկական առողջությանը նպաստող դասընթացներին, ճամփորդություններին․

Հոդված 20

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

 

   Ունենալ կրթական միջավայրում սահմանված, սովորողին առաջադրվող տեսք

Կարևոր կետ եմ համարում պատշաճ տեսքը, քանի որ ուսումնական հաստատությունը դաստեարակման լավագույն վայրն է , իսկ արտաքին տեսքը հաճախ կարող է խանգարել և՛ սովորողին և իր դասընկերներին։

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Աշխատողի իրավունքները՝

  • Ուսուցիչը իրավունք ունի իր մասնագիտությամբ դասընթացներ վարելու
  • Ունենալու կրթական առաջընթացին նպաստող նյութական բոլոր միջոցները
  • Գործածելու մեթոդական այնպիսի հնարքներ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն ուսուցումը
  • Մասնակցելու ուսումնական մասով բոլոր միջոցառումներին, հավավերին
  • Քննարկել, բողոքարկել կրթական ոլորտի որոշումները, ներկայացնել առաջարկներ
  • Օգտվել իրեն հասու բոլոր հնարավորություններից՝ արձակուրդ, սոց փաթեթ, 13-րդ աշխատավարձ, դրամաշնորհներ․
  • Ունի իրավունք հրաժարվելու աշխատաժամանակից դուրս գործունեությունից։
  • Ունի իրավունք տեղեկացված լինելու իր պայմանագրի, ինչպես նաև ներդպրոցական օրենսդրության հետ։

Պարտավոր է

  1. Անցկացնել իրեն հատկացված մեկ կամ կես դրույքով դասերը, բացակայության դեպքում ապահովել փոխարինումը
  2. Լինել պարտաճանաչ և սրտացավ, կատարել իր առջև դրված տարեկան ուսումնական պլանը
  3. Ունենալ կրթական մակարդակին համապատասխան գիտելիքներ
  4. Վերապատրաստվել օրենքով սահմանված կարգով
  5. Պաշտպանել սովորողի իրավունքները
  6. Անկախ ֆիզիկական և մտավոր առանձնահատկությունից տալ գիտելիք յուրաքանչյուրին
  7. Սովորողներին դասվանդոլ ոչ միայն իր առարկան, այլև նպաստել մարդկային որակների զարգացմանը։
Հոդված 27. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

Երկու կետ․

Ունի իրավունք հրաժարվելու աշխատաժամանակից դուրս գործունեությունից։

Ուսուցիչը պետք է ունենա շաբաթական 22-ից ոչ ավել աշխատանքային ժամ

Վարչական աշխատողը՝ 8 ժամ դաս + 36 ժամ շաբաթական

Հետևապես աշխատանքային ժամերից դուրս աշխատելը կարող է իրականացվել միայն ուսուցչի, աշխատողի ցանկությամբ։

Ունի իրավունք տեղեկացված լինելու իր պայմանագրի, ինչպես նաև ներդպրոցական օրենսդրության հետ։

Կարևոր կետ եմ համարում, քանի որ շատ ուսուցիչներ չգիտեն իրենց պարտականություններն ու իրավունքները, իսկ օրենքով սահմանված կարգով դրանք իմանալու դեպքում չեն լինի տարաձայնություններ։

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 28-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Ծնողն իրավունք ունի ՝

Ընտրելու ուսումնական հաստատությունը, որտեղ ցանկանում է, որ իր երեխան սովորի։

Իրավունք ունի տեեկանալու սովորողի վարքի, առաջադիմության մասին, համագործակցելով կազմակերպչի, դասվարի հետ

Պահանջելու սովորողի համար պատշաճ պայմաններ ուսումնական հաստատությունում սովորելու համար․<շենքային պայմաններ, դասագրքեր, տեխնիկական միջոցներ>

Պարտավոր է՝

Սովորողի համար ապահովելու ուսումնական միջավայր <տանը ֆիզիկական, հոգևոր առողջ միջավայր>

Պարտավոր է դաստիարակել սովորողին, որպես քաղաքացի, և չթողնել այդ գործը միայն դպրոցի վրա։<հարգել ուսուցչին, ընկերներին, շրջապատող ծանոթ և անծանոթ մարդկանց>

Պետք է պարտավորվի կատարել դպրոցական պահանջները <եթե դպրոցը վճարովի է, եթե երեխան ունի հատուկ կարիք, ապա պետք է խնամակալ գտնի սովորողի համար>

Պարտավոր է սովորողին չզրկելու սուսում ստանալու իրավունքից

Պարտավոր է իր երեխային զերծ պահել խմիչքից և ծխախոտից, ինչպես նաև դաջվածքներից և փողոցային խաղերից։

Հոդված 28. Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

1. Սովորողի ծնողն իրավունք ունի`

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը.

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.

2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.

2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.

4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

2. Սովորողի ծնողը պարտավոր է`

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.

2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.

3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.

4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.

5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.

6) սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.

7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.

8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

(28-րդ հոդ. փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, 06.03.20 ՀՕ-101-Ն օրենքներ)

Մեկ կետ․

Պետք է պարտավորվի կատարել դպրոցական պահանջները <եթե դպրոցը վճարովի է, եթե երեխան ունի հատուկ կարիք, ապա պետք է խնամակալ գտնի սովորողի համար>

 

 

Երրորդ  պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական, օգոստոսի 31

 Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժիններին ընդհանրական ներկայացումը։

Ծանոթանալ Հանրակրթության մասին օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին, օրենքի 6-րդ հոդվածին, Հանրակրթության պետական չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգի II բաժնին։ Ընդգծել նկատված տարբերությունները։

Չափորոշիչի ձևավորման սկզբունքները՝ I բաժին։

Չափորոշիչի բաժինները

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը, բաժին VI

Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները, բաժին VIII

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները , բաժին IX

Ծանոթանում է նշված բաժիններից յուրաքանչյուրին և դուրս գրում իր համար նորությունները։

Կարգը՝

ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոդված 6. Հանրակրթության պետական չափորոշիչ

1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները:

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը:

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

Հաստատված Կարգը

II. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

2. Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից`

1) ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ.

2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության` ակնկալվող վերջնարդյունքներ).

3) հենքային ուսումնական պլան և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքներ.

4) սովորողների գնահատման ձևեր, սանդղակ, հաշվառման կարգ: Նոր է ավելացված

3. Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

4. Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով:

5. Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր:

6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,

Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,

Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները։

Առաջադրանք

Յուրաքանչյուր դեպքի համար ներկայացնում է ուսուցչի քայլերի հաջորդականությունը։

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։

Եթե դպրոցի տնօրենն ունի ուսուցչի որոկավորում, ապա պարտադիր է՝
Հոդված 26․ 4
Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։

Այո՛, կարող է
հոդված 26․11 -ում ասվում է․
Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դիմել և մասնակցել կամավոր ատեստավորման:

Քանի որ նաև Հանրակրթության մասին օրենքի 26-րդ հոդվածում չկա այդ գործընթացն արգելող կետ։

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։

Հոդված 26-ի 17-27-ում չկան տնօրենի ուսուցչական գործունեությանն արգելող հատվածներ, սրանից կարող ենք ենթադրել, որ այո՛, կարող է դիմել

 

Չորրորդ պարապմունք (2) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները։

Պատրաստվում եմ հերթական ատեստավորման․ օրենքի հոդված 26,

Պատրաստվում եմ կամավոր ատեստավորման, օրենքի հոդված 26,

Պատրատվում եմ տարակարգ ստանալու, օրենքի հոդված 26, ուսուցչի որակավորման տարակրագերի բնութագրիչները։

Առաջադրանք

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Պարտավո՞ր է անցնել հերթական ատեստավորում։

Եթե դպրոցի տնօրենն ունի ուսուցչի որոկավորում, ապա պարտադիր է՝
Հոդված 26․ 4
Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել կամավոր ատեստավորման համար։

Այո՛, կարող է
հոդված 26․11 -ում ասվում է․
Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դիմել և մասնակցել կամավոր ատեստավորման:

Քանի որ նաև Հանրակրթության մասին օրենքի 26-րդ հոդվածում չկա այդ գործընթացն արգելող կետ։

  • դպրոցի տնօրենը սահմանված կարգով մաթեմատիկա է դասվանդում 8-րդ դասարանում։ Կարո՞ղ է դիմել տարակարգ ստանալու համար։

Հոդված 26-ի 17-27-ում չկան տնօրենի ուսուցչական գործունեությանն արգելող հատվածներ, սրանից կարող ենք ենթադրել, որ այո՛, կարող է դիմել

Հինգերորդ պարապմունք (1) Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկը և պաշտոնային պարտականությունները։

Ծանոթանում է ՀՀ կառավարության 2010թ․ 1391 որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին։

Մասնակիցը բերված առաջադրանքներից և հարցերի պատասխաններից տեղադրում է իր բլոգում։ Տեղադրված 6 նյութը բավական է 1 կրեդիտը ստանալու համար։

Բաժնի ուսումնասիրության վերջնարդյունքները

Ուսուցիչը կարողանում է պաշտպանել իր և սովորողների իրավունքները:

Ուսուցիչը կարողանում է ներկայացնել հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքային գլխավոր բաղադրիչները և դրանց միջև առկա փոխադարձ կապերը:

Ուսուցիչը կարողանում է ներկայացնել ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները:

Ուսուցիչը կարողանում է ներկայացնել ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները:

              Կազմեց Գևորգ Հակոբյանը: