Առարկայի դասավանդման մեթոդիկա

«Մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն»-30 ժամ, 2 կրեդիտ
Մոդուլը տե՛ս այստեղ:
Ուսումնական ծրագիր:

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները- 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ:

Վերապատրաստող մասնագետներ․
Լիանա Հակոբյան,
(էլ. հասցե՝ l. hakobyan@mskh.am հեռ՝ 093313616 )
Գևորգ Հակոբյան
(Էլ. հասցե՝ gevorg@mskh.am

ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹ

Թեմա 1․
Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

Բովանդակային  մասը.
«Մաթեմատիկա» առարկայի  կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը:
Գործնական աշխատանք 1.
Հանրակրթական պետական չափորոշիչը կարդալ, դուրս բերել մաթեմատիկա  կրթական ծրագրին վերաբերող դրույթները։ Քննարկում, կատարել դիտարկումներ, առաջարկներ։

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  •  Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.

  • ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.
  • կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ.
  • գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ
  • մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.
  • դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
  • հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.
  • կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս.
  • կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ.
  • որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք.
  • վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  •  համադրի և վերլուծի տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներում.
  • կիրառի տարածական մարմինների մասին գիտելիքները կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս.
  • մշակի խնդիրների արդյունավետ լուծումներ՝ կազմելով, կիրառելով տարբեր բարդության ալգորիթմներ, տրամաբանական դատողություններ և ֆիզիկական մոդելներ.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ). բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բնագավառ է, որը միտված է բնագիտամաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև հետազոտական, դիտարկման և վերլուծական հմտությունների, խնդիրների լուծման, տրամաբանական, քննադատական և ստեղծագործական մտածողության, նախաձեռնողականության, հաղորդակցության և թվային գրագիտության հմտությունների զարգացմանը, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների կիրառմամբ.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

  • Մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում և 10-12-րդ դասարաններում՝ առանձին մաթեմատիկական առարկաներով, ինչպես նաև 2-4-րդ դասարաններում մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղը ուսուցանելու միջոցով զարգացնող առանձին առարկայով,

Կարդալ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանը, դիտարկումներ, առաջարկներ կատարել։

Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանին ծանոթ եմ։ Ուսումնական պլանով ներայացված տարբերկը միտված է սովորողին ինչ-որ հիմնարար գիտելիք փոխանցելու։ Հեղինակային կրթական ծրագրով առանձնացվում է մաթեմատիկան առանձ բանաձևերի առարկան, ինչպես նաև մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեությունը։ 1-9-րդ դասարանում սովորողը ընտրում է ուսումնական պլանով որոշված գործունեություններից մեկը` 1-3-րդ դասարանում` շաբաթական 2, 4-9-րդ դասարանում` 4 ժամով: Այդ գործունեություններից մեկն  էլ բանավոր մաթեմատիկան է։ Մաթեմատիկան առանց բանաձևերի առարկան բացահայտում է սովորողների մաթեմատիկակական ոչ ստանդարտ գիտելիքները։

Ծանոթանալ  հեղինակային կրթական  ծրագրերին, դիտարկումներ, առաջարկներ անել։

Ծանոթացա հեղինակային կրթական ծրագրերին։ Կառանձնացնեմ մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեությունը։ Այն սովորողները, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով կարող են ընտրել մաթեմատիկոսի ընրությամբ գործունեությունը և ավելի խորացված ուսումնասիրել առարկան

 Ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռավար, համակցված, ուսուցման ձևը՝ նախագծային։ Սովորողները յուրաքանչյուր թեմայի ուսուցման սկզբում ստանում են իրենց կարողությունների համապատասխան  նախագծի փաթեթը, այնուհետև կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները դասավանդողի ուղղորդմամբ, իսկ թեմայի ավարտին ներկայացնում նախագծի արդյունքները՝ հրապարակելով բլոգի  համապատասխան բաժնում։ Նախագծի կատարման ընթացքում դասավանդողն մասնակցում է աշխատանքի կատարմանը, սովորողին ուղորդում է: Արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում, համապատասխան էջերում: Վերջնարդյունքը հրապարակվում է կրթահամալիրի էլեկտրոնային գրադարան բաժնում:

Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում:
Հատկացվող ժամաքանակը-3 ժամ:

Գործնական աշխատանք 2.

  • Ներկայացնել խմբային աշխատանքի կազմակերպման սեփական փորձը, նշել հաջողած կետերը, գրել, թե ինչը կփոխեիք կազմակերպման մեջ, եթե կրկին այն պլանավորեիք։

«Տեսագրում ենք մաթեմատիկական խնդիրները» նախագիծը ծնունդ առավ Ձմեռային ճամբարներից մեկի ընթացքում: Արդյունքում, սովորողների խումբի բաժանվելով՝ տեսագրեցին մաթեմատիկական ֆլեշմոբի հին ու նոր խնդիրները՝ ստեղծելով խնդիրների փոքրիկ փաթեթ ՝

>> Տեսագրված խնդիրների առաջին փաթեթ
>> Տեսագրված խնդիրների երկրորդ փաթեթ

Նախագիծն ունի հետևյալ բովանդակությունը

Տեսագրում ենք մաթեմատիկական խնդիրները

Նախագծի ժամկետը՝ երկարաժամկետ
. Մասնակիցներ՝ 6-8-րդ դասարանների սովորողներ
Հեղինակ դասավանդող՝ Լուսինե Ներսեսյան

Նախագծի նպատակը

  • Ստեղծել ուսուցողական նյութերի փաթեթ

Խնդիրներ

  • Խնդիրների քննարկումներ, խնդիր լուծելու և դիմացինին բացատրելու հմտությունների զարգացում, վերլուծական հմտությունների զարգացում,
  • Մաթեմատիկական ֆլեշմոբ նախագծի, Ֆլեշմոբյան խնդիրների տարածում,
  • Խմբում աշխատելու հմտությունների զարգացում,

Նկարագրություն

Սովորողները բաժանվում են աշխատանքային խմբերի, ապա ընտրում մաթեմատիկական ֆլեշմոբից հին ու նոր խնդիրներ, որից հետո քննարկում, լուծում դրանք, առաջարկում լուծման տարբեր մեթոդներ, հետո ընտրում սովորողին, որը լավագույնս կներկայացնի խնդրի լուծումը: Խնդիրներն ու ներկայացնողին ընտրելուց հետո սովորողը կամ սովորողների խումբը մտածում է սցենար տվյալ նկարահանման, ապա տեսագրում են, հրապարակում Յութուբ հարթակում, բլոգներում:

Արդյունքում

Սովորողների թիմային աշխատանքը դառնում է ուսումնական նյութ կրտսեր ընկերների համար:

  • Լրացուցիչ։ Կարդալ նշված հոդվածները․
  • Ընտանեկան դպրոց․ մանկավարժական օգնություն-Սուսան Մարկոսյան
    «…Ընտանեկան կրթությանը կազմակերպական և բովանդակային աջակցության մասին։ Հեղինակային կրթական ծրագրով սովորողի կրթությունը կազմակերպվում է անհատական պլանով։ Դպրոցն էլի կարող է ապահովել այդ անհատական պլանի ձևավորումը, բայց դա կլինի ուրիշ անհատական պլան այլ բովանդակությամբ և այլ կազմակերպմամբ. արդեն առաջ կգա սովորողի, ընտանիքի նախասիրությունները, նախընտրությունները, մասնագիտական կողմնորոշումը, մասնագիտական հնարավորությունը, այսինքն՝ ի՞նչ է անում մայրիկը, հայրիկը, տատիկը, պապիկը, և այդ աշխատանքը կմտնի սովորողի անհատական պլան։
    Երկրորդը ուսումնական բլոգների ամբողջական գործարկումն է, այդ անհատական պլանի արտացոլումն ուսումնական բլոգում։ Ինչպե՞ս է սովորողը  տանը աշխատում. դա պետք է երևա նրա անհատական բլոգում, որպեսզի դպրոցը կարողանա հետևել և նաև աջակցել։
    Երրորդը ծնողի, սովորողի հետ  այդ ընտանեկան կրթության բովանդակությունն ու կազմակերպումը քննարկելն է։
    Մյուս աջակցությունը կլինի արված աշխատանքները խրախուսելը, այսինքն՝ լավ, գտնված օրինակները բերել դպրոցի ենթակայք, կայք,  տարածելը սոցիալական ցանցով. դա մեծ աջակցություն կլինի ընտանիքին և լավ օրինակ ունեցող ընտանիքին և այն ընտանիքին, որ դեռ չի կողմնորոշվել, թե ինչ պետք է անի։
    »
  • Համագործակցային ուսուցման հնարավորությունները-Հասմիկ Ղազարյան
    «…Սովորաբար նման նախագծերում բոլոր մասնակիցները ուսումնասիրության իրենց բաժինը համարում են նույնքան կարևոր, որքան մյուսներինը, իրենց բավարարված, մի հետաքրքիր բան սովորած են զգում, նաև դաս պատասխանելու ստորացուցիչ պարտականությունից ազատված լինելով՝ այնուամենայնիվ տեսանելի են դարձնում իրենց սովորածը, հետևաբար՝ նաև գնահատելի։
    Եթե խոսելու լինենք գնահատման մասին ընդհանրապես, ապա ավանդական ձևերը ոչ միայն չեն արտացոլում կրթության իրական մակարդակը, այլև խանգարում են այդ մակարդակի բարձրացմանը։ Պետական չափորոշիչները նշում են այն կետը, որը բավարար է համարվում սովորողի համար։ Իհարկե, կան սովորողներ, որոնք այդ կետին չեն հասնում տարբեր պատճառներով, բայց կան նաև այնպիսիք, որ պարզապես չեն ուզում դրանից առաջ անցնել։ Չէ՞ որ պետականորեն որոշված է, որ դա բավարար է։
    Չեմ ասում, թե այդ սովորողները ոչինչ ավելի չեն սովորում։ Բայց նրանց համար դպրոցը չափանիշն ապահովելու և արձանագրելու տեղ է, ոչ թե սովորելու, համագործակցելու, սովորեցնելու, փորձարկելու և փորձառության մասին խոսելու-պատմելու։ Վերջիններս մարդու կենսական պահանջներից են, բայց իրականացվում են, սովորաբար, ոչ դպրոցում։ Ուզում եմ ասել՝ իրականացվում են ոչ ամբողջ թափով, որովհետև, եթե դպրոցը մնում է կյանքից կտրված, ապա կյանքի՝ ապրելու համար դպրոցից դուրս քիչ ժամանակ է մնում։
    Ժամանակի այս տեսակի կողոպուտը բացառելու համար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վաղուց արդեն գործում է գնահատման այլ համակարգ՝ ըստ նախագծային աշխատանքներում մասնակցության ու ձեռքբերումների։ Այս դեպքում հնարավոր է դառնում հետևել սովորողի ձեռքբերումներին և համեմատել առաջադիմությունը նախագծից առաջ եղածի հետ։ Ճիշտ է, գնահատման պաշտոնական համակարգը  տասմիավորանոցն է, և պահանջվում է ցանկացած գնահատում, ԳԹԿ-ի սահմանած չափանիշները հաշվի առնելով, ներկայացնել տասմիավորանոց համակարգով, բայց դպրոցում այս կարգի ճշգրիտությունը համարում եմ և՛ անհնար, և՛ անտեղի։
    »
  • Խմբային նախագծի կազմակերպում-Մարինա ՍտուպնիցկայաԽմբային նախագծերը չեն կարող երկարաժամկետ լինել: Սովորողները կդժվարանան երկար ժամկետով համագործակցել և միասնական աշխատանք իրականացնել: Դասավանդողին նույնպես դժվար կլինի հետևել երկարատև խմբային աշխատանքին, այդ պաճառներով էլ խմբային աշխատանքները, որպես կանոն, ուսումնական են և կարճաժամկետ:
    Խմբային նախագծերը նպատակահարմար է իրականացնել, երբ դասարանում կարիք կա ձևավորելու «կոլեկտիվ» հասկացությունը, երեխաներին սովորեցնելու համագործակցել միմյանց հետ: Սակայն խմբային աշխատանքի ժամանակ ոչ բոլոր սովորողներն են հնարավորություն ունենում ակտիվ և հավասար մասնակցություն ցուցաբերելու աշխատանքի բոլոր փուլերում: Միշտ էլ ինչ-որ մեկը կատարում է հիմնական աշխատանքը, իսկ մյուսը՝ անցնում երկրորդ պլան: Այդ իսկ պատճառով խմբային նախագծերի հետ համատեղ սովորողները պետք է իրենց ուժերը փորձեն նաև անհատական նախագծերում:

Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ:
Բովանդակային մասը.

  • Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)։
  • Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման կարգը):

Գործնական աշխատանք 3.

  • Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
    Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակԲովանդակային մասը.

    • Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
    • Geogebra, math-o-mir ծրագրերի կիրառում դասապրոցեսին։
      Գործնական աշխատանք 5.

    Ծանոթ եմ Հերմինե Անտոնյանի աշխատանքին, ներկայացրել եմ նաև սովորողներին:

    Սովորողները սիրրում են աշխատել Geogebra ծրագրի օգնությամբ,հատկապես առանձնացնում են կոորդինատային համակարգում կետերի կոորդինատների միջոցով կենդանիների և այլ պատկերիների ստացումը: Ուսուցիչը ներկայացնում է «կոորդինատային համակարգ» թեման, կետի կոորդինտանի որոշումը, որից հետո առաջարկվում են կետերի կոորդինատների խմբեր, որոնք կառուցելով ստացվում է հստակ պատկեր: Դասի շարունակության ընթացքում առաջարկվում է նաև նկարել պատահական պատկեր, որի համար պետք է առանձնացնի պատկերը միացնող կետերի կոորդինատները. արդյունքը առաջարկում է ընկերներին, որոնք էլ փորձում են ընկերոջ առաջարկած կոորդինատներով ստանալ ցանկալի պատկերը: Տե՛ս առաջադրանքների օրինակ «Պատկերներ կորդինատներով»:

    Կարդալ բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» հոդվածը, գրել սեփական դիտարկումները բլոգային ուսուցման առավելությունների մասին և հրապարակել բլոգում: Աշխատանքը կատարել օգտվելով նշված հղումներից

    Առավելություններ, ձեռքբերումներ

    • Բլոգային ուսուցումն ապահովում է անհատակենտրոն ուսուցման համար հարմար մեդիահարթակ։
    • Ուսումնական գործունեության արդյունքները, նաև՝ զարգացումները, բաց են ու տեսանելի։
    • Բլոգերին՝ լինի սովորող, թե մանկավարժական աշխատող, ինքնադրսևորման՝ իր տաղանդը, հմտությունները դրսևորելու կոնկրետ հնարավորություն են տալիս։
    • Բլոգային գրառումները, բլոգի դիզայնը, բլոգում տեղադրված նյութերի մեդիագրագիտությունը ուղիղ համեմատական են բլոգերի այդ պահի մեդիահմտությունների տիրապետման, ուսումնական և մանկավարժական հաջողություններին։
    • Բլոգերը ցանկացած պահի կարող է խմբագրել իր բլոգը՝ ոչինչ վերջնական և ստատիկ չէ: Յուրաքանչյուր վրիպում ուղղելի է, յուրաքանչյուր չիմացած բան՝ ենթակա յուրացման։
    • Բլոգային մշակույթը հստակ արտացոլում է սովորողի, մանկավարժական աշխատողի կրթական առաջընթացը։
    • Հիանալի մեդիապահոց է. ոչինչ չկորցնելու հնարավորություն։
    • Նպաստում է բլոգերի ինքնակրթությանը, առողջ մրցակցային դաշտի ապահովմանը։
    • Զարգացնում է հայալեզու մեդիացանցը։
    • Զարգացնում է հայալեզու մանկավարժական ցանցը, նվաճումները։
    • Կրթահամալիրի դպրոցներում հաշվառված բլոգների գերակշիռ մասն ակտիվ ու գործուն է։
    • Գերակշիռ մասն անընդհատ զարգանում է՝ դրանով ապահովելով իր ուսումնականությունը։
    • Հստակ ցուցադրում է, թե յուրաքանչյուր սովորող, մանկավարժական աշխատող ինչ գործունեություն է ծավալում, ինչպես։
    • Ներկայանում է որոշակի դասակարգմամբ:

    Թերացումներ, բացթողումներ

    • Տեսանելի են բոլոր վրիպումները՝ տեքստային, մեդիա։
      • Կապի բացակայության դեպքում դասը դառնում է անհնար, անհրաժեշտ է լինում միշտ պատրաստ լինել՝ ունենալ այլնտրանք:

    Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ։

    Ծանոթ եմ պահանջներին, բլոգս հնարավորինս համապատասխանացրել եմ նշված պահանջներին:

    Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ։

    Ծանոթ եմ. ցավոք, սովորողների մոտ բացթողումները շատ են: Հաճախ կրտսեր դպրոցում հրապարակված անընդհատ խմբագրում պահանջող նյութեր, մնում են անփոփոխ, երբ սովորողը դառնում է ինքնավար, ինքնուրույն բլոգեր:

    Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ։
    Ծանոթ եմ կարգին:

    Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ։

    Ծանոթ եմ կարգին:

    Լրացուցիչ։Կարդալ, ծանոթանալ։
    ՏՀՏ-ն կրթական ծրագրերում
    Անվճար մեդիագործիքներ բլոգերների համար — կազմեց Հերմինե Անտոնյան

    Կարդացի և ծանոթացա հեդվածներներին:

     

    Թեմա՝ 6 Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորում

    Բովանդակային մասը.

    Առավոտյան ընդհանուր պարապմունքներ, մշակույթ, արժեքներ, նախասիրություններ, հետաքրքրություններ:

    Գործնական աշխատանք 6.

    • Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել.

    «Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ»
    Առավոտյան ընդհանուր պարապմունքը հետաքրքիր գործընթաց է, միջանցք քնի և դասի միջև: Երգող, պարող, ընթերցող սովորողն արդեն դասին ներկայանում է առույգ, արթուն, լի էներգիայուվ:
    Գեղեցիկ նախագիծ է, որն անպայման ներկայացնում ենք կրթական փոխանակումներով ճամփորդությունների ընթացքում, և որը բուռն արձագանքի է արժանանում ունկնդրի կողմից: Արդեն մի շարք դպրոցներ մարզերում նախագիծը կիրառում են իրենց դպրոցներում:
    Սովորողների թվի աճի հետ կապված բազմիցս փոփոխման է ենթարկվում նախագիծը հատկապես մեզ մոտ՝ Միջին դպրոցում, հարմարեցնում ենք մեր սովորողների հետաքրքրություններին, իսկ ամռանը առավոտյան ընդհանուր պարապմունքի մաս է սկսել կազմել սպորտը, ֆուտբոլը , բակային խաղերը:

    Մանկավարժությունը իմ պատկերացմամբ:
    Ծանոթ եմ հոդվածին:

    Երրորդ շաբաթ

    Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը:
    Հատկացվող ժամաքանակը-2ժամ:

    Բովանդակային մասը.
    ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ, Մեդիագրադարան

    Գործնական աշխատանք 7.

    Մեդիագրադարանից օգտվում եմ հաճախ. հատկապես Լիանա Հակոբյանի և Հերմինե Անտոնյանի փաթեթներից եմ օգտվել աշխատանքիս առաջին տարիներին: Հետագայում լրացրել, համալրել և ձևափոխել եմ փաթեթները, նաև դրանց հիման վրա էլ եմ ստեղծել իմ փաթեթները:

    • Ծանոթանալ ստորև նյութերին, գրախոսել․ նշել դրական և
      բացասական կողմեր՝

    «Մաթեմատիկա» ամսագիր-այլընտրանքային մաթեմատիկա

    Կարդացել եմ, ծանոթ եմ: Շատ օգտակար էր:

    Մաթեմատիկա և վեցերորդցիները

    Կարդացել եմ, ծանոթ եմ: Շատ օգտակար էր:

    Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը
    Հատկացվող ժամաքանակը-3ժամ:

    Բովանդակային մասը.

    • ինքնագնահատում
    • սովորողի անհատական պլան
    • ստուգատեսներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ
    • ֆլեշմոբներ

    Գործնական աշխատանք 8.

    Ծանոթ եմ, կարդացել եմ Որոշումը: Դուրս եմ գրում վերոհիշյալ բաժինը.

    IX. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

    37. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:

    38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։

    39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

    40. Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:

    41. Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

    42. Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

    43. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից սահմանված պարբերականությամբ, դպրոցներում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։

    44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

    45. Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

    46. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

    47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

    48. Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

    49. Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

    50. Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:

    51. 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ 39-րդ կետում նշված կարգի, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը և փոփոխություններն իրականացվում են կրթության կառավարման լիազոր մարմնի կողմից:

    52. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:

    53. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով:»:

     

    Ուսումնասիրել «Գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» կարգը:

    Կարդացել եմ, ծանոթ եմ Կարգին:

    • Ներկայացնել գնահատման համակարգի սեփական փորձը։

    Գնահատումը միայն գնահատանիշը չէ, գնահատել կարելի է խոսքով, հայացքով, ժպիտով, ձեռքի շարժումով կամ որևէ այլ ժեստի միջոցով՝ « Կեցցե՛ս», «Հրաշալի աշխատանք է», «Հրաշք ես», «Դու կարող ես ավելին», «Քեզնից ավելին եմ ակնկալում»….

    Չեմ սիրում գնահատանիշներով գնահատել սովորողին, բայց անհրաժեշտությունից ելնելով նաև դիմում եմ նիշերի օգնությանը: Գնահատում եմ սովորողին ըստ իր սեփական աճի՝ գիտելիքի զարգացման, աշխատասիրության ու առարկան սովորելու համառության համար: Սիրում եմ, սովորողիս ոգևորությունն ավելացնել, եթե իր համար կարևոր է, ապա նաև գնահատանականով և գնահատանիշով: Որպեսզի լինի գնահատանիշը նաև հնարավորինս օբյեկտիվ սովորողի համար ևս, սահմանել եմ փոքրիկ սանդղակ, որեղ ներառված է սովորողի ակտիվությունը դասին, լրացուցիչ աշխատանքը դասից դուրս, նախագծերին մասնակցությունը՝ դրանք կարող են լինել հետազոտական, վերլուծական, թարգմանական ևն, կարևորում եմ առարկայական ֆլեշմոբին մասնակցությունը և մի շարք այլ գործոններ: Տե՛ս բլոգումս:

    Գատման գործընթացի սկզբունքներն են արդարությունը, հուսալիությունը, հավաստիությունը, անկողմնակալությունը, օբյեկտիվությունը, հիմնավորվածվածությունը, համակողմանիությունը, թափանցիկությունը, հրապարակային-տեսանելի լինելը բոլորի համար:

    Lրացուցիչ։ Կարդալ, ծանոթանալ։

    Ծանոթ եմ, վերոհիշյալ բոլոր նյութերին. կարդացել եմ կատարել բոլորը:

    Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում 

    Հատկացվող ժամաքանակը-5ժամ:

    Բովանդակային մասը․

    • «Սովորող-սովորեցնող» նախագիծ
    • անհատականացված ուսուցում, անհատական պլան
    • ինքնակրթության նախագծեր
    • սովորողի ընտրությամբ գործունեություն։

    Գործնական աշխատանք 9.

    Ծանոթանալ ստորև նշված հոդվածներին, դրանցից մեկը գրախոսել

    «Ավագ դպրոցում սովորողի ինքնակրթության ծրագրի մշակման և իրականացման կարգ»

    Կարդացի, ծանոթ եմ կարգին:

    ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ  

  • Խնդիրների քննարկում մաթմեատիկական ֆլեշմոբից
  • Հղում 1
  • հղում 2