Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Վերապատրաստող մասնագետ` Գևորգ Հակոբյան

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

ե՞րբ են գնահատում
Գնահատում են անընդհատ ,  տարբերելով գնահատումը՝ գնահատանիշից:

Գնահատանիշը թվային, միավորային տեսք ունեցող համակարգ է:

  • ո՞վ է գնահատում
    Գնահատում է դասավանդողը,սովորողը ,ընկերը:

    • ի՞նչն են գնահատում

     Կարծում եմ գնահատվում է սովորողի նոր ձեռք բերումը , հմտություններն ու կարողությունները, դրանց աճը:


    Երկրորդ պարապմունք 3 ժամ

    Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

    սովորողին խրախուսելու համար

    Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

    Սովորողին գնահատումը հարկավոր է, որպեսզի կատարված աշխատանքը չկորցնի , որպեսզի նա իրեն և իր արածը կարևորի ու աշխատանքին տա զարգացում։

    Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

    • ինքնակրթություն, ինքնակրթության գնահատումը
    • կրթության շարունակականության խրախուսումը,
    • ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը,
    • ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը,
    • սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը,

    Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։
    Գնահատման հիմնական սկզբունքները հետևյալն են՝

    • օբյեկտիվություն
    • արդարություն
    • անկողմնակալություն
    • հավաստիություն
    • հիմնավորվածություն
    • մատչելիություն
    • թափանցիկություն

     

  • Երրորդ պարապմունք 3ժամ«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանողև միավորային: Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում` արդյունքները բարելավելու նպատակով: Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող..
    Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման
    հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները
    կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և
    առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը
    կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:
    Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է
    (ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը:
    Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը ուսուցման նպատակի
    ձևակերպումն է:
    Դասի հիմքը ուսուցման նպատակն է. և՛ ուսուցչի և՛ սովորողի ողջ
    գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակի իրագործմանը:

    ՄԻԱՎՈՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

    Միավորային գնահատումը կիրառվում է սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը ստուգելիս: Միավորային գնահատումն իրականացվում է սովորողի գնահատականը գրանցելու-հաշվառելու միջոցով և ունի վերահսկող դեր:
    Միավորային գնահատումն ըստ նպատակահարմարության կիրառվում է՝
    դասաժամերին և ունի ծրագրային նյութի յուրացման մակարդակը ստուգող, խթանող և կարգավորող նշանակություն, դասավանդվող թեմայի ավարտին սովորողի` տվյալ թեմայից ձեռքբերումների մակարդակը պարզելու նպատակով, կիսամյակի ամփոփման փուլում, որի նպատակն է միավորով արտահայտել մեկ կիսամյակի ընթացքում սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը: Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով` ըստ հաստատված ձևի, յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է կրթական զարգացման բնութագիր:
    Միավորային գնահատումը հանրակրթական ուսումնական հաստատությունում իրա- կանացվում է սկսած երկրորդ դասարանից:

    .Սովորողների ուսումնառության ընթացիկ արդյունքները միավորային գնահատմամբ արտահայտելու համար երաշխավորվում են ստուգման հետևյալ տեսակները.
    1) բանավոր հարցում,
    2) գործնական աշխատանք,
    3) թեմատիկ գրավոր աշխատանք,
    4) կիսամյակային ամփոփիչ աշխատանք:

    Ուսումնական որոշակի նյութից սովորողի ուսումնական ձեռքբերումները գնահատելիս ուսուցիչը կարող է կիրառել գնահատման այլ սանղակներ, բայց պաշտոնական գրանցումների համար դրանք պետք է բերվեն 10 միավորային սանդղակի:

    «13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

    1) գիտելիք.

    2) հմտություն.

    3) դիրքորոշում.

    4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI

    Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

    Գիտելիքը դա ծանոթություն, իրազեկում, կամ հասկանալն է ինչ-որ մեկին կամ ինչ որ մի բանի՝ փաստեր, տեղեկատվություն, նկարագրություններ, կամ փորձի միջոցով ձեռք բերված ունակություններն են;
    հմտությունը վարժությամբ՝ սովորելով ձեռք բերած ունակություն, միակերպ գործողությունների այս կամ այն տեսակն իրականացնելու` ավտոմատացման հասցված ունակություն է:
    դիրքորոշում,Կածրիք, տեսանկյուն ունենալու և դա արտահայտելու նուրբ արվեստ:.

    Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

    դիրքորոշում- կարծիք , տեսակետ
    արժեք -մարդու տեսակը 

    Չորրորդ պարապմունք 2ժամ

    «39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։

    Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

    «44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

    Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

    Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

    • սովորողի հետաքրքրությունները, նախասիրությունները
    • համագործակցային հմտություններ
    • ՏՀՏ օգտագոծումը ՝ իր տարիքային  մակարդակին համապատասխան
    • տարածության մեջ կողմնորոշում ,

     

  • Հինգերորդ պարապմունք 2 ժամ
  • Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։Նախագծային աշխատանքը սովորողների և դասավանդողների համագործակցային գործունեությունն է իրականության որևէ հիմնախնդրի հրապարակայնացման, քննարկման և լուծման ուղղություններով: Ուսումնական նախագիծը ըստ տևողության կարող է լինել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ, ըստ մասնակիցների քանակի՝ անհատական և խմբային, ըստ բովանդակության՝ որևէ առարկային վերաբերող, միջառարկայական և ինտեգրված:
    Ուսումնական նախագծի կառուցվածքը

    • Նախագծի վերնագիրը
    • Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի (խնդիր է, այլ ոչ թե հիմնախնդիր) ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը:
    • Նախագծի իրականացման ժամկետները
    • Մասնակիցները և աշխատանքի բաժանումը
    • Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները
    •  Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը
    •  Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն
    • Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում

    Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

    Կարծում եմ, որ պետք է հաշվի առնել, որ ուսումնական նախագծի իրականացման ժամանակ կարևորվում են ընթացիք դժվարությունները, հարցերը  ,ժամանակը ճիշտ օգտագործելու հմտությունները։
    Գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել.

    • Սովորողի ներդրած ջանքերը։
    • Նշված ժամկետում տեղավորվելը։
    • Համագործակցությունը՝ ընկերների, դասավանդողների հետ աշխատանքային կապը։
    • Նախագծի հասարակայնությունը՝ աշխատանքում հասարակության տարբեր շերտերի ընդգրկում՝ հարցազրույցներ, համագործակցություն, համատեղ աշխատանք...
    • Նախագծի ընդգրկունությունը՝ որքանով է խնդիրը համակողմանիորեն ուսումնասիրված, ի՞նչ կոնկրետ ու արդիական հարցադրումներ են բարձրացված։
    • Աղբյուրների բազմազանությունը, իմֆորմացիայի գրագետ մշակումն ու քննադատորեն մոտենալու, հիմնավորելու կոնկրետ հմտությունը։
    • Նախագծի ներկայանալիությունը և ներկայացումը:

    Վեցերորդ պարապմունք 2ժամ

    Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

    Տեղեկություններ

    • անուն-ազգանուն (հայատառ)
    • ուսումնական  հաստատությունը
    • դասարանը

    Բլոգի արտաքին հղումներ

    • կրթահամալիրի կայքը
    • հղում կրթական ծրագրի ենթակայքին
    • հղում դասավանդողների բլոգներին
    • հղում դասընկերների բլոգներին

    Բլոգավարություն

    • ունի արխիվ
    • նյութերի հրապարակման օր ամիս, թիվ

    Բլոգի բովանդակությունը

    1. Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ
    2. Առարկայական բաժիններ
      առաջադրանքներ
      ստուգատեսներ
      ֆլեշմոբներ
    3. Ընտրությամբ գործունեությունը
    4. Լրացուցիչ կրթությունը
    5. «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր
    6. Ուսումնական նախագծեր
      դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
      ընտանեկան նախագծեր
      հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
      ուսումնական ճամփորդություններ
      ինքնակրթություն
    7. Այլ (առօրյա, նախասիրություններ)

    Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

    Հետազոտական աշխատանքի թեմաներ

    • Գնահատման գործընթացի գործառույթները
    • Գնահատման գործընթացի սկզբունքները
    • Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
    • Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
    • Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
    • Սովորողի զարգացման բնութագիր