Ուսումնական նյութեր

Մաթեմատիկա  6

Համաչափություն
Տեսական նյութ
Պատկերը կոչվում է համաչափ, եթե նրա համար գոյություն ունի մի
ուղիղ /այն կոչվում է պատկերի համաչափության առանցք/, որը
պատկերը բաժանում է միանման տեսք ունեցող երկու մասերի,
դրանք միանման են այն առումով, որ եթե այդ ուղղի երկայնքով
ծալես թուղթը, որի վրա նկարված է պատկերը, ապա նրա ձախ և աջ
մասերը կհամընկնեն:

Բնությունը հագեցած է համաչափ տեսք ունեցող էակներով ու
առարկաներով: Այսպես, օրինակ՝ համաչափ է մարդը, կենդանիները,
բույսերի շատ տեսակներ, բյուրեղները և այլն:
Դարերի ընթացքում օգտագործվել է համաչափության գաղափարը
տարբեր ժողովուրդների կերպարվեստում և ճարտարապետության
մեջ:Իր դրսևորումով համաչափությունը շատ բազմազան է: Մեզ
հայտնի է առանցքային /հայելային/ համաչափությունը: Բայց կան
նաև ուրիշները: Համաչափության ամենապարզ և շատ հաճախ
հանդիպող նմուշներից են տեղափոխական և պտտական
համաչափությունը: Համաչափության հաճախ հանդիպող տեսակ է
պտտական համաչափությունը: Ասում են, որ պատկերն օժտված է
պտտական համաչափությամբ, եթե այն մի առանցքի շուրջը որոշակի
անկյունով պտտելու դեպքում համընկնում է ինքն իր հետ: Հեշտ է
տեսնել, որ այբուբենի որոշ տառեր օժտված են այդպիսի
հատկությամբ:

ՀՀ դրոշն ունի երկու համաչափության առանցք:  Պարզել ինքուրույն

Առաջադրանքներ
1) Բերե՛ք համաչափ պատկերների մի քանի օրինակներ։
2) Շրջանի համաչափության առա՞նցքն է արդյոք նրա տրամագիծը։
3) Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին:
4) Գտի՛ր քո անվան համաչափության առանցքները թիվը:
5) Ո՞ր թվանշանն է, որն ունի անվերջ թվով համաչափության
առանցքներ: