«ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Վերապատրաստման հինգերորդ շաբաթ. 19.09-23.09

Դասընթացի անվանումը` Տարիքային հոգեբանություն

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Սկիզբը` 19.09.2022

Ավարտը` 23.09.2022

Ժամը՝ 15:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան, 

էլ. փոստի հասցե t.avetisyan@mskh.am (Ավագ դպրոց, 3-4 լսարան)

Հետազոտական աշխատանքի թեմաներ՝

1.     Տարիքային ճգնաժամերի խնդիրը ուսումնառության գործընթացում:

2.    Կրտսեր դպրոցականների հույզերն ու զգացմունքները, դրանց դերն ու կարգավորումը:

3.    Խաղը որպես ուսուցման գործընթացում մտածողության զարգացման միջոց:

4.    Դասավանդողի դերը սովորողների ուսումնական հետաքրքրությունների ձևավորման գործընթացում:

5.    Սովորողի տարիքայի առանձնահատկություններով պայմանավորված ուսումնական հետաքրքրությունները:

6.    Դեռահասների միջանձնային հարաբերությունների հոգեբանական առանձնահատկությունները:

7.    Դասավանդողի դերը սովորողի անհատականության ձևավորման գործընթացում:

8.    Սովորողի տարիքային առանձնահատկություններով պայմանավորված ուսումնական դժվարությունները:

9.    Սովորող- ուսուցիչ, սովորող-սովորող կոնֆլիկտների առաջացման հոգեբանական պատճառներն ու հաղթահարման ուղիները:

10.  Դասավանդողի ներգործությունը սովորողի հաղորդակցման հմտությունների ձևավորման գործընթացում :

11.   Կրտսեր դպրոցականների առաջատար գործունեության ձևերը և դրանց ներգործությունը կրթական գործընթացի վրա: Խաղով ուսուցանելու արդյունավետությունը:

Աշխատակարգ

Թեմա 1  Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում 

Աշխատանքի ընթացքը՝

Ծանոթացում մասնակիցների հետ

Տարիքային հոգեբանության, տարիքային բաժանումների շուրջ քննարկումներ

Խմբային աշխատանք, որի արդյունքում կձևավորվեն փոքրիկ խմբեր և կփորձեն դուրս բերել կրտսեր, միջին և ավագ դպրոցականներին բնորոշ տարիքային հատկանիշներ, առանձնահատկույուններ, կհամեմատենք դրանք

Ըստ տարիքային փուլերի կկազմենք  հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ

Քննարկումից հետո կամփոփենք

Առաջադրանք

  1. Խմբային աշխատանքի արդյունքում  դուրս բերել տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները, համեմատել դրանք:
  2. Ըստ տարիքային փուլերի կազմել հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ

Կրտսեր տարիքային խումբ
1. նոր միջավայրում հարմարվելու խնդիր
2. շփման խնդիր
3. վստահության պակաս. անինքնավստահություն
4. վախի զգացողություն
5. հետաքրքրասիրություն

Դեռահասություն
1.բռնկուն են
2.ինքնամփոփ են կամ եսակենտրոն
3.կամային  որակների դրսեւորում
4.  ձգտում են ինքնահաստատման
5.ծնող-երեխա, ուսուցիչ-երեխա կոնֆլիկտային իրավիճակների առկայություն

Վաղ հասունություն
1.ինքնուրույն են
2.ինքնադրսեւորման եւ ինքնահաստատման կայուն վիճակ
3.ծնող-երեխա բախում
4.հույզերի եւ զգացմունքների շփոթ
5. նպատակի հստակ գիտակցում
6. հմտությունների եւ կարողությունների արժեւորում

Թեմա 2 Ուսումնական հետաքրքրություններ 

Նախորդ օրվա նյութի քննարկում, հարց ու պատասխան

Անդրադարձ սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկություններին կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում

Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով

Աշխատանքի արդյունքների քննարկում

Ուսումնառությունն առանց ուսուցման նյութը ընթերցել և վերլուծել

Առաջադրանք

  1. Ուսումնառությունն առանց ուսուցման-քննարկում
  2. Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով

Ինձ դուր եկավ Ջոն Դյուի Ուսումնառությունն առանց ուսուցման հոդվածը: Մեջբերում եմ հոդվածից մի քանի ինձ հարազատ դարձած հատված.
Մարդիկ հաճախ ասում են, թե ես շատ բան գիտեմ սրա կամ նրա մասին, բայց ես հաճախ ընդամենը միջին գիտելիք ունեմ կամ ավելի քիչ: Այնուամենայնիվ, ցանկացած համատեքստում կարողանում եմ տարբերակել, թե ինչը պետք է իմանալ հաջորդը, և ինքնավստահությունն ինձ սովորեցրել է անմիջապես ընմբռնել գիտելիքն այնպիսի եղանակներով, որոնք, ըստ էության, իրարից չեն տարբերվում:

Սա հուշում է, որ եթե մարդիկ ընդունեին, որ գիտելիքը կարևոր է միայն իրական նպատակների համար՝ նեղ, թե լայն, այլ ոչ թե ինքնին իբրև մի անվերապահ նպատակ, ապա ավելի լավ կարող էին իմանալ, թե ինչպես շարժվեն դեպի դրա ձեռքբերումը:

Ես գիտեմ ավելին, քան ինձ նման փորձ ունեցող որոշ անհատներ: Նրանց գոյությունն ինձ վստահեցնում է, որ ազատ դպրոցների համար գոյություն ունի շուկա, որը ոչ թե «ուսուցիչներ», այլ ինքնուսուցման համար անհրաժեշտ ռեսուրսներ է առաջարկում:

 

Թեմա 3 Ուսումնառության ոճեր

Նախորդ օրվա նյութի քննարկում, ամփոփում

Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների ներկայացում, քննարկում

Ընտրել որևէ թեմա և կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները, ապա կիրառել դասարանում, ներկայացնել արդյունքները

Արդյունքներն ամփոփել բլոգում

Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ/գործնական/, տեսական
Ուսուցանելու ոճերի տեսակները`տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում Դրանց արդյունավետ   կիրառումը ուսումնառության գործընթացում

Առաջադրանք

1.Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների մեկնաբանում, համեմատում, նմանությունների, տարբերությունների քննարկում:

2. Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

Կարդալ-գրելու ոճ`

Սովորղները ընթերցում են որևէ ստեղծագործություն, բառային առաջադրանք կատարում:

Ավագ դպրոցում առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, քննարկելու:
Դասավանդողի մեծագույն խնդիրն նրանում պետք է կայանա, որ ստեղծի այնպիսի միջավայր ,որ  սովորողի ուշադրությունը չշեղվի։ Դրանից հետո, ուսուցման բոլոր ոճերը կարելի դնել գործի։

Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

Յուրաքանչյուր մասնակից փորձում է կարճ ներկայացնել ի՞նչ է հաղորդակցումը և կոնֆլիկտը։ Ապա տեսասահիկով կներկայացվի նոր տեսական նյութը։

Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով:

Ապա կառաջադրվի որևէ կոնֆլիկտային դեպքի քննարկում, ապա խնդրի լուծում։

Հավելյալ ընթերցանության նյութ՝

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Ամփոփում ։

Ավագ դպրոցի սովորողի հետ աշխատելը առաջին հայացքից   հեշտ է թվում , քանի որ ձևավորված , հասուն մարդու հետ ես աշխատում ,սակայն էս փուլում ավելի շատ հոգեբանական խնդիրներ են առաջանում ՝ես-ի հետ ։Նրանք իրենց քեզ հավասար են զգում ,դու էլ իրենց ու կարծես թե էլ քեզ հետ անելիք չունեն ,քանի որ ,գիտեն ամեն բան ,ինչ նրանց այս կյանքում պետք է ,մնացել գործի դնեն հնարավորությունները։Այս տեսակի սովորողների հետ բարդ է ,նոր կարծիք առաջ բերել նրանց մոտ ,նոր հետաքրքրություն առաջ խաղացնել ու հաղթել ,սակայն օգնում է մի պարզ տրամաբանություն ․
Երբ սովորողի հետ աշխատում ես հավասարը հավասարի հետ, բայց այդ ընթացքում գործի դնում քո մանկավարժական բոլոր հնարքները ( այդ մասին քննարկում ունեցանք այս սեմինարների ընթացքում) ,ապա կարողանսում ես սովորողի մոտ զարգացնել նոր հնարավորություններ, որոնք կածես թե ստվերում էին մնացել և հաղթել սովորողի մոտ աջառացած չգնաժամը։

Շնորհակալություն Տաթև Ավետիսյանին։