Հանրակրթական դիջիթեք 2024

«Հանրակրթական Դիջիթեք»-ի նախագիծ

Հանրակրթական դիջիթեքը  թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Դիջիթեք 2024 ստուգատեսի նպատակն է ներկայացնել  հանրակրթության ուսուցման մեջ   հեղինակային կրթական ծրագրի  ուսուցումը թվային տեղեկատվական տեխոնոլոգիաների բնագավառում։ Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները  ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։

Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողներ , ուսուցիչներ և պարզապես հետաքրքվողներ ։
Ստուգատեսին հայտատուն կարող է ներկայանալ ինչպես մենակ, այնպես էլ՝ խմբով ։

         Ժամանակահատված՝  հունվարի 4-26

Ստուգատեսի ընթացք
հունվարի 4-7
Այս փուլում դպրոց պարտեզների, միջին և հետազոտական ավագ դպրոցների, քոլեջի համակարգողները և իրենց հետ աշխատող խմբերը ստեղծում են իրենց լոգոն, բացիկները, հայտարարությունները։ Պատրաստում  են հայտի ձևաթուղթ, տարածում հայտարարությունը բլոգում ,ենթակայքում ( սոցկայքերում) :

Ստուգատեսի ընթացք
հունվարի 8-18
Այս փուլում  ստուգատեսին մասնակցել ցանկացողը լրացնում է սահմանված ձևի հայտը։ Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով։ Համակարգող խումբը ընդունում է հայտերը։ Ներկայացված աշխատանքներից ընտրում է ստուգատեսի ուղղություններին  բավարարող  հայտերը  և իր մասնաճյուղի կայքում ապահովում է ստուգատեսի ամենօրյա լուսաբանում `  բոլորին հասանելի դարձնելով ընտրված նյութերը։

Ստուգատեսի ընթացք
հունվարի 18-26

Կրթահամալիրում , նախապես ընտրված դասավանդողների խումբը  որոշում է 2024թ․ «Հանրակրթական Դիջիթեք» ամենամյա մրցանակակրին։ Մրցանակները հանձնվելու են 2024թ․ փետրվարի 2-ին՝ ուրբաթ համերգի ժամանակ։

Ստուգատեսի բովանդակությունն՝ ըստ տարիքային խմբերի

 Առաջին խումբ (5-6 տարեկաններ)
Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել իր անհատական համակարգիչը։

1.ի՞նչ է համակարգիչը
2.ի՞նչ է կարողանում անել իր համակարգիչով

Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Դաստիարակը տեխնիկական օգնություն է ցույց տալիս:
Դաստիարակը կարող է պատրաստել խմբային փաթեթ ՝ այստեղ ներառելով , թե ինչ նպատակով են իրենք օգտագործում համակարգիչը։

Երկորդ  խումբ (1-3 դասարաններ )
Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել իր անհատական համակարգիչը և իր տիրապետած ուսումնական գործիքները։

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է.
1.ի՞նչ է համակարգիչը
2.ի՞նչ համակարգչային ծրագրերի է տիրապետում, որո՞նք  է կարողանում  օգտագործել նաև դասապրոցեսին
3.իր ուսումնական  բլոգը
4.սովորող -սովորեցնող ի՞նչ  նախագծի է մասնակցել , իր սովորած ծրագիրը ինչպե՞ս է կիրառում դասապրոցեսում։

Աշխատանքը ներկայացվում է ֆիլմի, նկարաշարի, պատումի տեսքով, որը պետք է ներառի տրված ուղղություններից  առնվազն երկու կետ ։Դասավանդողը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Աշխատանքը տեղադրվում է սովորողի բլոգում։

Երրորդ  խումբ (4-6դասարաններ )
Սովորողը ներկայացնում է իր  համակարգչում ունեցած ուսումնական գործիքները՝

1.իմ ուսումնական  բլոգը  ․ ո՞ր հարթակն է ընտրել և ինչո՞ւ
2.ի՞նչ համակարգչային ծրագրի  է տիրապետում
3.ո՞ր համակարգչային ծրագիրն է առավել շատ օգտագործում և ինչու՞
4.ի՞նչ համակարգչային ծրագիր է սովորել  դպրոցում կամ դպրոցից դուրս ( ո՞ր ուսումնական կենտրոնում )
5.սովորող -սովորեցնող ի՞նչ  նախագծի է մասնակցել , իր սովորած ծրագիրը ինչպե՞ս է կիրառում դասապրոցեսում։

Աշխատանքը կատարում է սովորողը:Աշխատանքը ներկայացվում է ֆիլմի, նկարաշարի, պատումի տեսքով, որը պետք է ներառի տրված ուղղություններից  առնվազն երկու կետ ։Դասավանդողը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Աշխատանքը տեղադրվում է սովորողի բլոգում։

Չորրորդ  խումբ (7-12 դասարաններ ) 

1.Իմ ուսումնական  բլոգը  ․ ո՞ր հարթակն է ընտրել և ինչո՞ւ
2.Ի՞նչ համակարգչային ծրագրերի է տիրապետում
3.ո՞ր համակարգչային ծրագիրն(ներ ) է  առավել շատ օգտագործում և ինչու՞
4.Ի՞նչ համակարգչային ծրագիր է սովորել  դպրոցում ,կամ դպրոցից դուրս ( ո՞ր ուսումնական կենտրոնում )
5.իր կազմած  համակարգչային ծրագիրը, հավելվածը
6.ուսումնական նախագիծը (հետազոտական աշխատանքը)
7.սովորող -սովորեցնող ի՞նչ  նախագծի է մասնակցել , իր սովորած գործիքը ինչպե՞ս է կիրառում դասապրոցեսում։

Աշխատանքը կատարում է սովորողը և տեղադրում իր բլոգում: Աշխատանքը ներկայացվում է ֆիլմի, նկարաշարի, պատումի տեսքով, որը պետք է ներառի տրված ուղղություններից  առնվազն երեք կետ ։Դասավանդողը տեխնիկական օգնություն է ցուցաբերում սովորողին:

Ծրագրավորողների խումբ

1. իր կազմած համակարգչային ծրագիրը (ներ), հավելվածը․
2.Google workspace հարթակի տեղայնացում ավագ դպրոցում
3.նոր ուսումնական գործիքի, ծրագրի ուսուցում. ուսումնական բաց պարապմունք
( ծրագրի  ուսուցման նախագիծ, սովորեցնող, սովորող)


Մանկավարժական աշխատողն
 իր բլոգում ներկայացնում է.

  • նոր ուսումնական գործիք
  • իր ստեղծած թվային փաթեթ
  • ուրևէ դասընթացում մոդուլ․
  • մեթոդական հոդված

Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով:

«Հանրակրթական Դիջիթեք»-ի պատասխանատու կազմակերպիչներ 

Միջին դպրոց — Նվարդ Սարգսյան (Hermine Antonyan.uzunyan@mskh.am)

Ավագ Դպրոց – Հերմինե Անտոնյան (her@mskh.am)

Հյուսիսային դպրոց – Անի Միրզոյան (Ani-Mirzoyan@mskh.am)

Հարավային դպրոց – Լուսինե Գասպարյան  (l.gasparyan@mskh.am)

Արևելյան դպրոց  — Սմբատ Պետրոսյան(smbat.Petrosyan@mskh.am)

Արևմտյան դպրոց – Գրետա Բակունց (G-bakuts@mskh.am)

Քոլեջ -Մարիամ Մխիթարյան  (m.mkhitaryan@mskh.am)

Համակարգող-Սյուզի Հակոբյան(s.hakboyan@mskh.am)

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *