Անկախության օրը Արայի լեռում

Անկախության օրը բարձրունքներ նվաճելով

Արշավը սկսվում է սեպտեմբերի 21-ին,
«Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակից,
ժամը ՝ 8 :45 և ավարտվում է նույն օրը՝ ժամը 18:00։

Ճամփորդության վայրը — Արագածոտնի մարզ (գ․Երնջատափ) ,Արա լեռ

  • Նպատակը՝
    • բարձունքի հաղթահարում Նախապատրաստական փուլ
    Խնդիրներ
    • սովորողների  խմբին ծանոթացնել մեր լեռնաշխարհի գեղեցիկ լեռներից մեկին՝ Արայի լեռանը
    • Սովորողների մոտ ձևավորել  բարձրուքներ նվաճելու ձգտում, քայլելու, իրար ճանապարհին օգնելու հմտություններ
    Ճամփորդության նկարագիրը
    Շարժվելու ենք «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակից։Անցնելու ենք Եղվարդ-Ապարան ավտոճանապարհով, իսկ հետ ենք վերադառնալու Ապարան-Աշտարակ ավտոճանապարհով։
    Արայի լեռ հանգած հրաբուխը գտնվում է Արագածի հարավ-արևելքում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև: Բարձրությունը 2605 մ է:Լեռը բարձրանալու ենք հյուսիս-արևելյան կողմից՝ Երնջատափ գյուղի մոտով, լեռան անտառապատ մասով։ Գագաթից հիասքանչ տեսարան է բացվում։

    Ամբողջ քայլարշավը կտևի 5 ժամ՝  3 ժամ բարձրանալ , իսկ 2 ժամ  իջնել ։

    Կանգառները`

    • Եղվարդի եկեղեցի
    • Աստվածընկալ եկեղեցի,հայացք Արագածին։
    • Արայի լեռ։

    Երևան -Եղվարդ- Արագյուղ-Երնջատափ
    Հետադարձը՝ Երնջատափ- Հարթավան —Աշտարակ-Երևան

Արդյունքները՝  հայրենագիտական,ուսումնական արշավի մասին սովորողների և դասավանդողների տպավորությունների և կազմած նյութերի հրապարակում բլոգներում։

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ։

Կազմակերպիչ՝ Սյուզի Հակոբյան , Արման Երանոսյան

Մարզիչ՝  Ալինա Թումասյան 

Անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ
  • հարմարավետ հագուստ
  • անձրևանոց (дождевик)
  • կոշիկներ (փոխնորդ)
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ
  • ջուր՝ անհատական 1․5լ
  • արևապաշտպան գլխարկ, քսուք
  • երկարաթև բարակ վերնաշապիկ, երկար տաբատ
  • Վճարել 2200 դրամ
  • Նախապատրաստական աշխատանքներ՝ սովորողները ծանոթանում են Արա լեռան անվան ծագման, գտվնելու վայիր, բարձրության, աճող խոտաբույսերի, կենդանիների և այլ մանրամասների մասին և գրառում են կատարում իրենց բլոգներում:

Մասնակիցներ՝

1.Սոնա Ավետյան
2.Մարիա Տիշաքճեան
3.Սյուզի Մելիքյան
4.Մանե Հակոբյան
5.Այվազյան Լիա
6.Մանե Ջավադյան
7.Հովաննես Քալիճյան
8.Մխոյան Անահիտ
9.Անուշ Հովհաննիսյան
10.Արտյոմ Միհրանյան
11.Դավիթ Մուսաելյան
12.Աբել Բաբայան
13.Անի Ապրոյան
14.Մանե Աբգարյան
15.Հայկ Աիդի
16.Յուրի Հյուսյան
17.Ինա Վարդանյան
18.Մաքսիմ Սահրադյան
19.էդուարդ Սևանցյան
20.Դավիթ Գրիգորյան
21.Էլինա Թոփալյան
22.Դավիթ Մարգարյան
23.Լևոն Սարգսյան
24.Սոնա Թումանյան
25.Էդուարդ Մարդանյան
26.Տիգրան Այվազյան
27.Անահիտ Ավետիսյան
28.Նունե Հովհաննիսյան
29.Գրիգոր Ստեփանյան
30. Դանիել Հովհաննիսյանի
31.Մերի Մկրտչյան
32.Խաչիկ Մինասյան
33.Էլեն Lալզարյան

 

Ուսումնական նյութեր.

Արալեռը (Արայի լեռը)

Արալեռը (Արայի լեռը) գտնվում է Հրազդան և Քասախ գետերի միջև: Բարձրությունը 2577մ է: Ունի անկանոն կոնի ձև` հատած գագաթով և օղակաձև խառնարանով:
Կլիման ցամաքային է, տեղումները` 300-400մմ: Ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատներ: Բարձրադիր մասերում տարածված են տափաստանները: Օգտակար հանածոներից կան անդեզիտ-բազալտ և անդեզիտ:
Հյուսիսային լանջին հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ: Տարվա տաք եղանակներին ամբողջ լեռը պատվում է գույնզգույն փարթամ ծաղիկներով: Պատահում են բազմաթիվ կենդանիներ:

Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արալեռի ստորոտում: Իսկ թագուհին դիրքավորվել էր Հատիսի լանջին:
Համաձայն լեգենդի` Արալեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրցքին դրած, պառկած մարդու:
Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որը կոչվում է նաև «Աքլորաքար»:
Աքլորաքարում ժայռի մեջ է խորանում մի քարանձավ, որը անվանում են Կույս Վարվարայի անապատ: Այցելուների մոտ սարսուռ է անցնում, երբ պատկերացնում է, թե ինչպես է ինքնազոհ կույսը գիշերել այդ բարձրության վրա` միակության մեջ` կայծակների ու հողմերի վտանգի կողքին:
Արալեռի հետ կապված է ևս մի ավանդապատում: Ասում են, որ երբ Հռիփսիմե և Գայանե կույսերը փախչում էին արքայական զինվորներից, նրանք խնդրում են մի հովվի, որ նա ապահով ուղղություն ցույց տա: Հովիվը կատարում է խնդրանքը, սակայն ամբողջը պատմում է զինվորներին: Այդ նույն վայրկյանին, հովիվը` իր հոտի հետ միասին, քարանում է:
Շատ գեղեցիկ է Արալեռը. նամանավանդ ոտքերից քիթը տանող ճանապարհին: Այդ սարը սովորաբար մեծ բազմություններ են բարձրանում ապրիլի 24-ին` Մեծ Եղեռնի հիշատակի օրը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *