ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԴԱՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Իմ դասարաններում մաթեմատիկայի դասերի կազմակերպումը (9-2, 9-4, 10-ընտրություն, 11,12)։

Ավագ  դպրոցում յուրաքանչյուր դասարան ունի իր առաջադրանքների փաթեթը drive.google.com տեղադրված, սովորողներն հետևում են առաջադրանքներին, որոնք ՝ ըստ պահանջի , թարմացվում են ։
Առաջադրանքների փաթեթները տես ստորև․

9-րդ դասարան
10-րդ դասարան ( Ընդհանուր փաթեթ)
11-րդ դասարան   ( Ընդհանուր փաթեթ)
12-դասարան     ( Ընդհանուր փաթեթ)

Դասի ընթացքը, նկարագրությունը։

Յուրաքանչյուր սովորող ՝ կախված իր ունակություններից, հետաքրքրության աստիճանից ,ունենում է իրեն հետաքրքրով առաջադրանքների փաթեթ , որը հենց ինքը՝ սովորողն է կազմում ։ Իհարկե պետք չէ անտեսել այն սովրողներին, ովքեր հետաքրքրություն չունեն տվյալ առարկայից և կարող է նրանց առաջադրանքների փաթեթը խիստ տարբեր լինի , ունենա տարբեր շեշտադրումներ  (թարգմանւթյուններ ,ծրագրի ուսումնասիրումներ , ․․․) ։
Հենց այսպես կազմած դասապրոցեսին  ընդհանուր կապող օղակ կարող  է լինել  միջավայրը ,որտեղ սովորաղները Ինքնուրույն աշխատում են ։
Սովորողների  առաջադրանքների փաթեթը տարբեր են ,բայց այդ փաստը չի կարող խանգարել միասին աշխատելուն, քանի որ այսպես ձևավորվում է սովորողի ինքնուրույն աշխատելու , կարդալ ու կարդացածը վերլուծելու , հարց առաջանալու ու դրան լուծում փնտրելու  ունակություններ  և իհարկե մի թեմայից մեկ այլ թեմա տեղափոխվելու ճկուն հմտություն ։

Սովորողի  մոտ առաջացած Խնդիրներ ։ Սովորողները սիրում են չկարդալ ,  չհետազոտել   այլ  ունենալ ձեռքի տակ պատրաստի նյութեր  և այս ծուլության հետևանքով սկսում են կառչել ուսուցչից և ցանկանում են տեսնել խնդրի վերջնարդյունքը , այլ ոչ թե ընթացքը ։

Ուսուցչի մոտ առաջացած խնդիրներ ։Ուսուցչի գլխավոր խնդիրն է ուղղորդել սովորողին , այլ ոչ թե տալ պատրաստի աշխատանք ։ Սովորողը դա կարող անել մոտենալով ,կամ հղման աղբյուր տրամադրելով սովորողին ։ Ուսուցիչը չպետք շտապի , չպետք է  կառչի  կամ համեմատի մեկ այլ ուսուցչի աշխատանքից ։ Նա իր փաթեթը պետք պատրաստի իր սովորողին համապատասխան ։

9-րդ դասարան  ։Այստեղ խնդիր մեկն է ,աշխատել  տարեվերջյան թեստերի առաջադրանքների վրա ։ Այստեղ սովորողները չեն բաժանվում իրենց կարողությունների վրա ,աշխատում են նույն առաջադրանքների վրա ՝ իհարկե մեկը ավելի արագ ,ավելի պատկերավոր  հասկանալով , բայց  ընդհանուր աշխատանքը մեկն  է ։Այստեղ գուցե հարմար է ունենալ մի ընդհանուր հարթակ, որտեղ միաժամանակ բոլորին հասանելի կլինի նյութը ներկայացնել ։ Այս պարագայում սովորաբար աշխատում ենք խմբային տարբերակով , որտեղ խմբից գոնե մեկը հանդիսանում է ուսուցչի օգնական ։Այստեղ  սակայն   ինքուրույն աշխատելու ժամանակը դառնում է ավելի քիչ , բայց ձևավորվում է  մեկ այլ մի շարք  կարողություններ ։
ես իմ աշխատանքային փորձից ելնելով , կարծում եմ , որ ընդհարապես գիտություն  ուսումնասիրելը  դա ինքնուրույն աշխատելու արդյունքում  է ձևավորվում , սակայն այդ մտքին հասնելու համար  փաքր -փոքր քայլերով պետք է առաջ գնալ ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *