ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ. Մանե Մազմանդյան

Ավագ դպրոցի սովորողի մաթեմատիկա առարկայից գրած հետազոտական աշխատանքի գրախոսություն. Մայիսի 17, ժամը 13։00 Ավագ դպրոցի ընթերցասրահ»

Թեմա՝ Մաթեմատիկան և ժամանցային խաղերը․ Գրաֆների տեսություն

  • Պաշտպանող՝  Մանե Մազմանդյան 12-րդ դասարան
  • Ղեկավար՝  Ստեփան Մարգարյան
  • Գրախոս ՝ Սյուզի  Հակոբյան
    Հետազոտական աշխատանքը ունի  տիտղոսաթերթ, բովանդակություն, ներածական մաս, հիմնական մաս, օգտագործված աղբյուրներ, սակայն բացակայում է եզրակացությունը ։
    Հետազոտական աշխատանքը կազմված է գործնական և տեսական մասերից։
    Տեսական մասում սովորողի նպատակն է ճանաչել   հայտնի մաթեմատիկոս Լեոնիդ Էյլերին, ուսումնասիրել նրա հայտնագործությունները։ Աշխատանքում  բավականին մանրամասն և մատչելի  ուսումնասիրված է հայտնի Քյոնիգսբերգի յոթ կամուրջները ՝ որպես Գրաֆների տեսության առաջացման  հիմնական գաղափար ։ Կարևորում եմ այս թեմայից  ուսումնասիրումը , քանի որ այն մաթեմատիկայի աշխարհում նոր ,դեռևս քիչ բացահայտված գիտությունն է և դպրոցական ծրագրում ընդգրկված  չէ։
    Գործնական աշխատանք ։ Այս բաժնում  հետազոտողը ընտրել  է տարբեր բնագավառից  խնդիրներ , որոնք կարելի է լուծել գրաֆների տեսությամբ ։ Մանեն բավականին բարեխղճորեն, ընթերցողին հասանելի լեզվով է   նյութը ներկայացրել ։
    Լրացում ։ Գրաֆների տեսության մասին ՝ որպես աղբյուր , կարելի էր օգտվել  նաև
    << Մաթեմատիկա >> ամսագրից  և խնդիրների լուծման մեթոդին նաև  ծանոթանալ   մաթեմատիկների հավաքի ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *