Առավոտյան ընդհանուր պարապմունք

Մայիսի 10 ,9:00-9:15

Հեյ ջան, Երևան 

Վարում են Լաուրա Սարգսյանը և Էլեն Սաֆարյանը

Պարերգեր` Կարինե Գրիգորյան

Ծրագրում`

Պարում ենք միասին` փափուռի

Պարերի պատասխանատու՝ Կարինե Գրիգորյան

1.Համբարձում է, գարուն է

Համբարձում է, գարուն է,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեր վիճակը սիրուն է,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
2. Էս գիշեր լուսը տեսա,
Իմ յարը դուսը տեսա:
3. Կայնել ես վարդի հովին,
Քամին տա ծոցիդ մովին:
4. Ամեն քեզի տեսնելիս,
Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:
5. Աստված կյանք տա ամենքին,
Ուրախ կլնի էս տարին:
6. Մանի ասեմ ու շարեմ,
Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա

Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա…
Խելագարվել է կյանքը տագնապից,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խաղաղ օրերը գնում են ձեռից,
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
Խելագարվել են ցորեն ու բողբոջ,
Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Աչքերը չռել իմ հոգու վրա…
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
Բայց կյանքս անցավ……Եվ հազար ափսոս,
Որ հնար չունեմ խելագարվելու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *