Հունվարյան ճամբարի ամփոփում


Այս տարի ,հունվարյան ճամբարին , իմ ջոկատում ընդգրված էր 25 տարատարիք սովորողներ ։ Սովորողների հետաքրքրությունները շատ տարբեր էին , բայց կար մեկ ընդհանուր  հետաքրքրություն՝ ճամբարային կյանքով ապրելու ցանկություն ։
Մենք մեր ջոկատի անդամներով  ընտրել էինք մեզ հետաքրքրող նախագծերը ։
Առանձնացրել էինք Ելենա Սարգսյանի  ,Աշոտ Տիգրանյանի ,Կարինե Թևոսյանի ,Արմեն Ոսկանյանի, Սուսաննա Չալիկյանի նախագծերը։
Ելենա Սարգսյանի նախագծին բոլոր սովորողները մասնակցեցին և պատրաստեցին հետաքրքիր նյութեր, որոնցից մի քանիսի աշխատանքը հրապարակված է հաշվետության մեջ ․

Աբել Բաբայան- ԻՐԱՆՈՒՄ ՀԱՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ 
Արեգ Աբրահամյան –Թոնիր   
Կարինե Գյուլումյան –Լավաշի նախապատմությունը   
Սամվել Մանուկյան –լավաշի պատրաստում,
Սարգիս Աղասարյան – Հացապատում 
Դավիթ Մուսաելյան –հացապատում 
Զոյա Զոլյան –Հացապատում 
Շուշան Կարապետյան –Հացապատում 


Կարինե Թևոսյանի նախագծին ,  ջոկատի անդամներով , բավականին երկար ենք  պատրաստվել ։Նախապես քննարկեցինք նախագիծը, առանձնացրեցինք այն նյութերը, որոնք այս պահին մեզ համար բացահայտում էր ։ Նախագիծը հետաքրքիր էր և արդյունավետ ։
Առանձնացրել ենք այն աշխատանքները, որոնք առավել հետաքրքրություն առաջացրեց  ջոկատի անդամների համար
«Արդյո՞ք գիտես,որ…»

1.Աբել Բաբայան
2.Արեգ Աբրահամյան
3.Սամվել Մանուկյան
4.Կարինե Գյուլումյան 


Ջոկատը մասնակցել է  նաև Արմեն Ոսկանյանի , Աշոտ Տիգրանյանի նախագծերին ։Նախագծերի մասին կարծիքները սովորողները պատմել են իրենց բլոգներում ։

Ճամբարի վերջին շաբաթը ջոկատը մասնակցեց մի հետաքրքիր  նախագծի՝ Սուսաննա Չալիկյանի  <<Իմ խնդիրներն այլ տեսանկյունից >> ։

Սովորողների հարցերը բավականին նման էին , բոլորի մոտ  հարց էր առաջացել ․
1.Ինչպե”ս ազատվել համակարգչային խաղերից
2.Ինչպե”ս ճիշտ որոշել մասնագիտության  հարցում
3.Ես վախենում եմ ապագայից, ինչպե”ս դա հաղթահարել -Զոյա Զոլյան

Բավականին հետաքրքիր  ու արդյունավետ հանդիպում ստացվեց  և ամենակարևորը բացահայտեցինք՝  ինքներս մեզ։

Ճամբարի ընթացքում մասնակցել ենք մարմնամարզական, ռազմամարզական բոլոր դասերին և ստուգատեսի շրջանակներում հաճախել սահադաշտ ։
Բնատեխնիկական  ստուգատեսին հանդես եկանք խաղերի ստեղծման նախագծով ( ավարտուն չէ ) և մեկ թարգմանություն կատարեցինք՝ Թարգմանական Աշխատանք «Roll Dice and Get Rock-Paper-Scissors»  որը կտեղադրվի  նաև <<Մաթեմատիկա ամսագրում >>  ։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *