Ոչ ստանդարտ խնդիրներ

1.Երեք զինվոր և երեք ավազակ պետք է անցնեն գետի մյուս ափը: Նրանք գտան մի նավակ: Նավակով երկու
մարդուց ավելի չեն կարող տեղափոխվել: Մյուս կողմից, չի կարելի նույն ափին թողնել ավելի շատ ավազակ, քան` զինվոր:
Այնուամենայնիվ, նրանց բոլորին հաջողվեց տեղափոխվել մյուս ափը: Ինչպե՞ս դա կատարվեց:

2. Ես խմեցի բաժակով լիքը լցված սուրճի կեսը և այն լրացրի կաթով: Հետո խմեցի ստացված խառնուրդի 1/3 մասը և փոխարենը լցրեցի կաթ: Այնուհետև ես խմեցի բաժակի պարունակության1/6 մասը և փոխարենը լցրեցի կաթ: Վերջապես, ես խմեցի ամբողջ բաժակը: Ի՞նչը ես շատ խմեցի` սո՞ւրճ, թե՞ կաթ:

3.Հնարավո՞ր է 1-ից մինչև 30 բնական թվերը տրոհել 3-ական թիվ պարունակող տասը խմբի այնպես, որ յուրաքանչյուր խմբում գտնվող թվերից մեկը հավասար լինի մյուս երկուսի գումարին:

4.10 պարկից յուրաքանչյուրում կա 15-ական մետաղադրամ:Հայտնի է, որ պարկերից մեկում բոլոր մետաղադրամները կեղծ են, իսկ մնացածներում՝ իսկական: Իսկական մետաղադրամը կշռում է 10 գ, իսկ կեղծը՝ 9 գ: Մեկ նժարով և
ցուցմունքով կշեռքի մեկ կշռումով գտե՛ք կեղծ մետաղադրամներով պարկը:

5. Հայտնի է, որ 4 միատեսակ գնդերից մեկը կշռում է 101 գ, երկրորդը՝ 102 գ, երրորդը՝ 103 գ, և վերջինը՝ 105 գ: Նրանց
կշիռը ցույց տվող պիտակները կորել են: Երկու կշռումով գտե՛ք յուրաքանչյուր գնդի կշիռը:

6.Վանյան իրարից տարբեր թվանշանները դասավորեց եռանկյան գագաթներում պատկերված շրջաններում և եռանկյունների  ներսում գրեց  այդ եռանկյան գագաթներում գրված թվերի գումարը կամ արտադրյալը, հետո թվանշանները ջնջեց, տես նկարը: Գտեք  շրջաններում  գրված թվանշանները:
7.

Խնդիր. «Քառակուսի և շրջան»

Վերցրեք հաստ թուղթ և նրա վրա կտրեք 8 սանտիմետր կողմով քառակուսի, տե՛ս նկարը:

Այնուհետև ստվարաթղթից կտրեք 7,5 սմ շառավղով շրջան, տե՛ս նկարը։(Ավելի համար է վերցնել ոչ շատ հաստ ստվարաթուղթ, լավագույն հաստությունը՝ 2մմ-3մմ):

8.Քալլոթցի խնդիրը (ամենապարզ, չլուծված խնդիրը):
Վերցրեք ցանկացած թիվ, եթե այն ​​զույգ է, ապա բաժանեք երկուսի: Եթե այն ​​կենտ է, բազմապատկեք երեքով և ավելացրեք մեկ: Կրկնեք գործողությունը: Արդյո՞ք բոլոր թվերն են, որ այդքան գործողություններից հետո արդյունքում միշտ կստացվի մեկ:
Ստուգենք խնդրի քայլերը օրինակ 9 թվի համար:
9×3+1=28
28:2=14
14:2=7
7×3+1=22
22:1=11
11×3+1=34
34:2=17
17×3=152
52:2=26
26:2=13
13×3+1=40
40:2=20
20:2=10
10:2=5
5×3+1=16
16:2:2:2:2=1, ստացանք մեկ: Տարբեր թվերի համար նույն խնդիրը փորձարկել

9.Շուշանը երկու անգամ ծալում է թվերով քառակուսին, ինչպես երևում է տրված նկարներում: Այնուհետև նա դակում է սլաքով ցույց տրված՝ սև շրջանով վանդակը: Ո՞ր թվերն է նա դակում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *