Մի օր Մաթեմատիկական ճամբարականների հետ

Հունիսյան մաթեմատիկական ճամբար ,մասնակցություն

Հունիսյան երկշաբաթյա ճամբարի շրջանակում , ես և Լուսինեն Ներսեսյանը ունեցանք հնարավորություն կազմակերպել մաթեմատիկայի  ճամաբարականների օրը ։

Նախապես ընտրել էինք տարատարիք սովորողների համար և՛ հասանելի , և՛ հետաքրքիր  խնդիրներ  և գործնական խաղեր ։
Խնդիրները տ՛ես Լուսինեն Ներսեսյանի բլոգում  ։
խնդիրները քննարկելուց հետո  անցանք գործնական խաղի ։
Սկզբում  Ճամբարականներին կիսեցինք  երկու հավասար քանակի խմբերի ( յուրաքանչյուրում 6 հոգի) ,համարակալեցինք 1-6 թվերով, այնուհետև քանակին մեկով ավել աթոռներ բաժանեցինք և տրվեց խաղի կանոները․

Յուրաքանչյուր խմբի 1-3 համարներով սովորողները (պայմանական սևեր) պետք է նստեին 4-6 համարներով ( սպիտակ) նստած սովորողների տեղը ՝ պահպանելով հետևյալ կանոները ։
1.Յուրաքանչյուր անդամ կարող է զբաղեցնել իր կողքի նստարանը  եթե ազատ է , կամ իր կողքին նստած անդամը իր գույնի խմբից չէ և կարող է նստել  նրան հաջորդող ազատ  նստարանին ։
Առաջադրված խնդրում պետք  է գտնել  խաղի տրամաբանությունը  ,օրինաչափությունը և կարողանալ n-ի դեպքում խնդիրը լուծել ։
Այս հանդիպման ժամանակ  կարողացան խմբերից մեկը գտնել n=6 դեպքում լուծումը , սակայն էլի հանդիպումներ էին անհրաժեշտ խնդիրն ամբողջությամբ լուծելու համար ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *