Արագածի հաղթահարում

 

Այս անգամ էլ կարմիր գույնով ՝ որպես հաղթանակի օր , իմ օրացույցում նշվեց օգոստոսի 28 -ը  և այլևս Արագածի գագաթը հաղթահարված է։Վերցրեցի 9-րդ դասարան տեղափոխվող  սովորողների տվյալները և սկսեցի պարզել , թե ովքեր են ուզում բարձրանալ Արագածի հարավային գագաթը։Այ քեզ հրաշք , պարզվում էր  բոլոր զանգի էին սպասում և ընդամենը 30 րոպեում խումբը պատրաստ էր ՝ 17 սովորորղ և մեկ ծնող։

Բարձրունքի հաղթահարելը խաղ ու պար չէ,ամեն բան պետք է պլաավորած ,կազմակերպված լինի։Ճիշտ ժամանակին շարժվեցինք ՍԲ․Երրորդության բակից, ասել խոսալով հասանք Քարի լիճ։

 

 

 

 

Բարձրունքի հաղթահարելը խաղ ու պար չէ,ամեն բան պետք է պլաավորած ,կազմակերպված լինի։Ճիշտ ժամանակին շարժվեցինք ՍԲ․Երրորդության բակից, ասել խոսալով հասանք Քարի լիճ։

Տիար Գևորգը խմբին հավաքեց , բացատրեց բարձրունք հաղթահարելու կանոնները , և  խումբը համաչափ քայլքով սկսեց  քայլարշավը։
Կարևոր էր, որ խումբը միառժամանակ հասավ տեղ՝ առանց որևէ խոչընդոտների։ Ճանապարհը սովորողների համար  այնքան էլ  հեշտ չէր, բայց գագաթին հասնելն էլ ՝ նպատակն էր և բոլորն էլ հասան իրեն նպատակին ։

Հետ վերադարձն ավելի դյուրին էր թվում , քանի որ բարձրունքում  արյուններս եռում էր  տեսարանից։Հետաքրքիր էր, որ սովորողները տարածական լավ կողմորոշում ունեն  և հեշտ գտնում հետ դարձի ճամփան ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *