Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես 2021

 Նպատակը
Բնագիտության և տեխնիկական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակն է հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական փորձի ներկայացումն ու տարածումը, բնագիտական, մաթեմատիկական, էկոլոգիայի  և ինժեներատեխնիկական գիտությունների ուսուցման նոր կազմակերպման մեթոդների ամփոփումը։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

 

 

Մասնակիցներ

կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատներ, այլք

 

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ուղղություններն են՝

  1. Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ
  2. Ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ, ռոբոտները առօրյայում
  3. Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  4. Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում, 1-3-րդ դասարանում
  5. Բնագիտության, մաթեմատիկայի, էկոլոգիայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մանկավարժական հոդված),
  6. Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
  7. ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում
  8. Բնագիտություն ուսուցման  միջավայրերի ներկայացում
  9. Բնագիտությունն ու տեխնիկական ստեղծագործությունը ընտանիքում
  10. Սովորող-սովորեցնող նախագիծը  մաթեմատիկայի բնատեխնիկական  առարկաններում
  11. Համագործակցային նախագծեր
  12. Արտադրական ուսուցման նախագծեր

 

Աշխատակարգը՝

Դեկտեմբերի 30-հունվարի 7
Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:

Անցկացման ժամանակահատվածը՝ հունվարի 11-30,

Անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում,  նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:

Հունվարի 29,30՝ստուգատեսային տոն-ղափամա:

Ստուգատեսին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը հետևյալ հղումով։

Համակարգող՝ Սյուզի Հակոբյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *